10 կարևոր բան, որ պետք է անի յուրաքանչյուր աղջիկ ամուսնանալուց առաջ

Ահա թե ինչ պետք է անեն երիտասարդ աղջիկներն ամուսնանալուց և երեխա ունենալուց առաջ:

  • Այրեք մտքերի օրագիրը․

Հարսանիքից առաջ ընթերցեք այն. Որոշ էջեր Ձեզ կհուզեն, որոշները` կուրախացնեն, բայց ընթերցելուց հետո այրեք այն, որովհետև այն «ընտանեկան անկեղծության» հետ ոչ մի կապ չունի:

  • Արեք այնպիսի բան, ինչը վախեցնում է․

Յուրաքանչյուր աղջիկ վախի ֆակտոր ունի: Ինչ-որ մեկը վախենում է օձերից, իսկ մյուսը վախենում է մութ սենյակում մնալ: Հաղթահարեք Ձեր վախը:

  • Սիրեք ծնողներին․

Այո, այո, հենց այդպես: Ոչ թե ձևեր թափել, այլ իսկապես սիրել կամ գոնե ողջ սրտով կամենալ դա անել: Ծնողները մեր ամենամտերիմ մարդիկ են և միայն մեր լավն են ցանկանում: Հավատացեք, ամուսնանալուց հետո Դուք նրանց անչափ կարոտելու եք:

  • Ապրեք ծնողներից առանձին․

Եթե ունեք դրա հնարավորությունը, ապա անմիջապես հավաքեք իրերն ու վարձով ապրեք: Այդպես Դուք կսովորեք գրեթե ամեն ինչ ինքնուրույն անել: Բացի այդ՝ կվայելեք ազատությունը:

  • Ծախսեք ինքներդ Ձեզ վրա․

Հիշեք, որ երբ ընտանիք կազմեք, չեք կարողանա Ձեզ շատ բան թույլ տալ: Ուստի հիմա մի տնտեսեք. գնեք այն, ինչ հավանում եք, գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք: Հ

  • Փոխեք արտաքինը․

Արտաքինի հետ կապված բոլոր փորձարկումներն արեք հարսանիքից առաջ: Մազերի նոր գույն, փիրսինգ, դաջվածք. արեք այս ամենը, մինչև ամուսին ունենալը:

  • Դարձեք ֆինանսապես անկախ․

Այսօր հենց նման կանայք են գրավում տղամարդկանց ուշադրությունը: Բացի այդ՝ Դուք այլևս չեք մտածի հաշվարկով ամուսնության մասին:

  • Ազատվել անհաջող ընկերուհիներից․

Ընկերուհու դավաճանությունը ցավոտ, բայց շատ օգտակար բան է: Ամուսնանալուց հետո վատ ընկերուհիներն ազդելու են Ձեր ընտանեկան հարաբերությունների վրա, ուստի դրա մասին պետք է նախապես մտածեք:

  • Բանկում հաշիվ բացեք․

Այո, հասուն կյանք պետք է մտնել հասուն մտքերով:

  • Սովորել պատրաստել․

Եթե այն, ինչ կարողանում եք պատրաստել խոհանոցում, սկսվում և ավարտվում է ձվածեղով, ապա ժամանակն է սովորել պատրաստել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: