10 իրավիճակ, որոնց դեպքում սովորական ասպիրինը կարող է փրկել Ձեզ

Օգնում է պայքարել պզուկների դեմ․

Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ասպիրինը նվազեցնում է պզուկները և հանգստացնում մաշկը: Անհրաժեշտ է մանրացնել 2-3 դեղահաբ և խառնել կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը քսեք բշտիկին, պահեք մոտ մեկ րոպե, ապա լվացեք: Այս մածուկը չպետք է օգտագործվի արևի տակ դուրս գալուց առաջ:

Ազատում է միջատների խայթոցներից առաջացած քորը․

Ասպիրինը կարող է նաև օգնել նվազեցնել մոծակների խայթոցներից առաջացած այտուցը և քորը: Խոնավացրեք դեղահաբը ջրով՝ վերածելով մածուկի, քսեք այն կծած հատվածի վրա և պահեք մի քանի րոպե:

Նվազեցնում է դեմքի ծակոտիները․

Ասպիրինը նորմալացնում է ճարպագեղձերի սեկրեցումը, ինչը նվազեցնում է ծակոտիների չափը, մաշկը դառնում է պայծառ ու հարթ: Ահա մի դիմակ, որի պատրաստման համար ոչ ավելի, քան հինգ րոպե կպահանջվի՝ ասպիրինի 7 չպատված հաբեր 3 ճաշի գդալ բնական յոգուրտ կամ թթվասեր, 1 ճաշի գդալ մեղր:

Ազատում է թեփից․

Թեփը ոչ միայն վատ տեսք ունի, այլև կարող է քոր առաջացնել: Դրանից ազատվելու համար հարկավոր է մանրացնել ասպիրինի երկու դեղահաբ և մազերը լվանալու համար բավականաչափ շամպունով խառնել:

Գործում է որպես շերտազատող (խորը մաքրող)․

Ացետիլսալիցիլաթթուն հիանալի կերպով հեռացնում է էպիդերմիսից մահացած բջիջները: Պիլինգ պատրաստելու համար պարզապես մի քանի ասպիրինի հաբեր խառնեք ջրի հետ: Քսեք խառնուրդը Ձեր մաշկին, թողեք այն մի քանի րոպե, այնուհետև մերսեք և լվացեք ջրով: Եթե ​​ունեք զգայուն մաշկ, զգուշորեն օգտագործեք այս շերտազատող դիմակը, քանի որ այն կարող է գրգռման պատճառ դառնալ:

Օգնում է հաղթահարել ոտքերի կոշտուկները․

Այս հաբերը կարող են նաև Ձեր ոտքերը ավելի մեղմացնել, քանի որ թթուն հիանալի կերպով հեռացնում է մահացած մաշկը: Մանրացրեք յոթ դեղահաբ, խառնեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ: Քսեք խառնուրդը Ձեր ոտքերին, տեղադրեք տաք տեղում 10 րոպեով: Այնուհետև պեմզա քարով անցեք խնդրահարույց հատվածների վրայով:

Վերականգնում է վնասված մազերը․

Նույնիսկ մազերը կարող են օգուտ քաղել ասպիրինից: Այն մազերը դարձնում է հարթ և փայլուն, և օգնում է պահպանել գույնը ներկելուց հետո: Լուծեք ասպիրինի հաբը մեկ բաժակ տաք ջրի մեջ: Քսեք այս դիմակը մազերին լվանալուց հետո: Թողեք այն 15 րոպե, ապա լվացեք: Խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի կամ մաշկաբանի հետ, նախքան նախորդ խորհուրդները կիրառելը:

Հեռացնում է հագուստի քրտինքի հետքերը․

Ասպիրինը կարող է երկարացնել այն հագուստի կյանքը, որը Դուք կարծում էիք, որ աղտոտված է քրտինքի բծերից: Ասպիրինի դեղահաբը խառնեք տաք ջրի հետ, քսեք բծերին և թողեք ամբողջ գիշեր: Դրանից հետո, ինչպես միշտ, լվացեք Ձեր հագուստը և վայելեք արդյունքը:

Լոգարանում մաքրւմ է օճառի բծերը․

Նրանց համար, ովքեր հոգնել են օճառի շերտերը մաքրելուց, կա մեկ հիանալի միջոց. Մանրացրեք հինգ ասպիրինի հաբեր և ավելացրեք մեկ գդալ մաքրող լուծույթ: Խառնուրդը քսեք մակերեսին, թողեք կես ժամ, որից հետո հեշտությամբ կարող եք հեռացնել սպունգով:

Երկարացնում է կտրված ծաղիկների կյանքը․

Ծաղկեփունջն ավելի երկար կմնա ծաղկամանի մեջ, եթե ջրի մեջ գցեք ասպիրինի դեղահաբ: Դա պայմանավորված է նրանով, որ դեղամիջոցը փոխում է ջրի pH- ն, իսկ դրա մեջ մանրէների վերարտադրությունը դանդաղում է: Այս հնարքը հատկապես լավ է աշխատում վարդերի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: