Օսլայի օգտագործումը կենցաղում: Ես ինքս օգտագործում եմ այն, և խորհուրդ եմ տալիս բոլորին

Արծաթ․ Ջրի մեջ կարող եք լցնել երկու գդալ օսլա, և իրերը թրջել, ապա լվանալ սովորական եղանակով։

Ապակիներ․ Պարզապես ջրի մեջ ավելացրեք օսլա և դրանով մաքրեք պատուհանները։ Դրանք կսկսեն փայլել։

Մաքուր գորգ․ Գորգի վրա հայտնված յուղի հետքերը կարելի է հեռացնել օսլայի օգնւթյամբ։ Կեղտոտված հատվածի վրա պարզապես լցրեք օսլա, և այն կկլանի կեղտը։ 10 րոպե անց կարող եք գորգը մաքրել փոշեկուլով։

Այրվածքներ․ Մաշկը վերականգնելու գործում կարող է օգնության հասնել օսլան։ Հարկավոր է այն խառնել ջրի հետ և քսել վնասված հատվածին։

Հեշտ արդուկ․ Որպեսզի լվացված իրերն ավելի հեշտ արդուկեք, հարկավոր է մեկ բաժակ ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ օսլա։

Կոշիկի տհաճ հոտերից ազատվելու համար․ Օսլան հեշտությամբ կարող է ազատել տհաճ հոտից։ Կոշիկի մեջ լցրեք օսլա և թաղեք ամբողջ գիշեր։ Այն մի քանի ժամվա ընթացքում կկլանի տհաճ հոտը։

Կաշվե հագուստ և կահույք․ Հետքերի վրա լցրեք օսլա և մաքրեք խոնավ կտորով։

Գրքեր և քարտեզներ․ Խոնավությունից ազատվելու համար այն կարող եք դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, դրա վրա լցնեք օսլա և թափահարեք։

Հանգստացնող միջոց․ Հանգստացնող միջոց ստանալու համար հարկավոր է պարզապես օսլան խառնել եթերայուղի հետ։

Չոր շամպուն․ Այս միջոցով կարող եք մաքրել շանը։

Կահույքին նր տեսք հաղորդելու համար․Փայտից պատրաստված կահույքին կարող եք գեղեցիկ տեսք հաղորդել՝ 1:1 հարաբերակցությամբ օսլան խառնելով ջրի հետ։

Խաղալիքներ․ Խաղալիքները մաքրելու համար կարող եք դրանք դնել տոպրակի մեջ, դրա վրա լցնել օսլա և թափահարել։

Գրգռվածություն․ Այդ խնդրից ազատվելու համար կարող եք ջրի մեջ մեկից երկու ճաշի գդալ օսլա ավելացնել և դրանով մաքրել մաշկը։

Դեզոդորանտ․ Առատ քրտնարտադրությունից ազատվելու համար հարկավոր է անոթափոսերը լվանալ կաղնու կեղևից պատրաստված թուրմով, ապա քսել մի փոքր օսլա։ Կարող եք նաև ավելացնել եթերայուղ։

Սոուսներ․ Պատրաստման ժամանակ կարող եք ավելացնել օսլա։

Ձվածեղ․ Մինչև ձուն հարելը կարող եք դրա վրա ավելացնել մի փոքր օսլա, ինչի արդյունքում ձվածեղն ավելի համեղ կստացվի։

Ներկ․ 1-2 ճաշի գդալ ջրին ավելացրեք երկու անգամ ավելի օսլա, խառնեք սննդային գունավորիչի հետ։ Նախ հարկավոր է փոշին եռացնել, սառեցնել, ապա նոր միայն ավելացնել գունավորիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: