Օճառի օգտագործման ոչ ստանդարտ եղանակներ, որոնք կզարմացնեն Ձեզ

Օճառը հոտազերծում է կոշիկները․

Ես փող էի ծախսում կոշիկի համար հատուկ դեզոդորանտներ գնելու վրա, դրանք յուրահատուկ հոտ ունեին, բայց շատ արագ էին վերջանում: Տատիկիս խորհրդով ես օճառի մնացորդները փաթաթում եմ անձեռոցիկով, դնում կոշիկի մեջ և թողնում ամբողջ գիշեր:

Օճառը ցեցի դեմ․

Ցեցից ազատվելու համար հարկավոր է օճառը դնել տոպրակի կամ թղթի մեջ և դրա վրա մի քանի անցք անել, դնել պահարանի դարակում և վերջ:

Օճառը ճռռացող դռների դեմ․

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ բախվել է նման խնդրի: Այն վերացնելու համար կարելի է օգտագործել օճառ: Դռան արանքներին քսեք օճառով և դրանից հետո դուռը կփակվի առանց ձայների:

Օճառը միջատների խայթոցների դեմ․

Ամառը ոչ միայն արձակուրդների, այլև մոծակների խայթոցների շրջան է: Նրանց խայթոցներն այնքան անհանգստացնող են, որ ոչ բոլոր դեղատնային քսուքները կարող են օգնել մեղմացնել քորը: Օճառը քսեք կծած հատվածներին, և ցավն ու քորը գրեթե ակնթարթորեն կնվազի:

Այգու վնասատուների դեմ․

Օճառի մի կտորը կօգնի սպանել բույսերի վրա հայտնված ամենատարածված վնասատուներին։ Պարզապես օճառի մի քանի կտոր շա տվեք բույսի շուրջ:

Ակնոցներն այլևս չեն գլորշիանում․

Այս եղանակով անգամ ցուրտ եղանակին ակնոցների վրա գոլորշի չի հայտնվում: Մնում է Ձեր ակնոցները լվանալ տաք ջրով, այնուհետև քսել մի փոքր օճառաջուր և նրբորեն սրբել ոսպնյակների երկու կողմերը, մաքրել դրանք միկրոֆիբրայի կտորով: Այս մեթոդը կարող է օգտագործվել նաև հայելիների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: