Օլիմպիшկան չեմպիпնուհու կшտարումը՝ դпւդուկի հնչյпւնների ներքո ողпղել է համшցանցը.․․Սш տեսնել է պետք․․․ վшյելեք…

Պհենչհանի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան մասնակցել է «Internationaux de France» Գրան պրիի 3-րդ փուլին։Ազառ ծրագրի իր ելույթը նա անցկացրել է դուդուկի հնչյուններով երաժշտությամբ: Մարզուհին մարմնավորել է Կլեոպատրա թագուհու կերպարը։Հիանալի, ջինջ սահքով իր կատարումն Ալինան սկսել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի անմահական կատարման ներքո։«The Feeling Begins»-ը Ջիվան Գասպարյանը, բրիտանացի երաժիշտ կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելը եւ Բրայան Մեյը կատարել են Լոնդոնում՝ 2008 թվականին՝ հանրահայտ Նելսոն Մադելայի իննսունամյակին նվիրված համերգի ընթացքում։Հաճելի է, որ նման հզոր կատարումն ընտրում է նման բարձր կարգի մարզուհի, ով մարզվում է Էթերի Տուտբերիձեի գլխավորությամբ։Մասնագետն ունի հայ-վրացական ծագում, ինչի վերաբերյալ բազմիցս խոսել է։Հավանաբար, Ջիվան Գասպարյանի դուդուկը, որն անտարբեր չի թողնում ոչ մեկի հոգիները, հենց իր մտահղացումն է եղել։ Չնայած հիանալի կատարմանը, Զագիտովան զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակցին՝ Ալյոնա Կաստորնայային։

Վայելեք կատարումը.

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: