Օդանավակայանում մայր ու աղջիկ իրար հրաժեշտ էին տալիս. Հասկացա, որ տարօրինակ խոսքեր ասեցին միմյանց…

Աղջիկը պատրաստվում էր մեկնել, ուստի նրանք գրկախառնվեցին, եւ մայրն ասաց.

— Ես սիրում եմ քեզ, եւ ցանկանում եմ քեզ ԲԱՎԱՐԱՐ:
Դուստրը պատասխանեց.

-Մայրիկ, քո սերը հենց այն է, ինչ ինձ անհրաժեշտ է: Ես նույնպես ցանկանում եմ քեզ բավարար, մայրիկ:Նրանք համբուրվեցին, եւ աղջիկը հեռացավ: Դրանից հետո մայրը մոտեցավ պատուհանին, որի մոտ ես նստած էի:

Ես նկատեցի, որ նա հազիվ է լացը զսպում, բայց որոշեցի չխառնվել նրա անձնական կյանքին: Իսկ հետո, նա ինքը մոտեցավ ինձ, հարցնելով.

— Դուք երբեւէ հրաժեշտ տվե՞լ եք մեկին, իմանալով, որ դա հավիտյան է:

-Այո,- պատասխանեցի ես. — Կներեք հարցի համար, բայց ինչո՞ւ եք կարծում, որ հավերժ հրաժեշտ տվեցիք:

— Ես արդեն ծերացել եմ, եւ նա ապրում է շատ հեռու: Կարծում եմ, որ հաջորդ անգամ նա կգա արդեն իմ հուղարկավորությանը, — պատասխանեց կինը:

Ինձ ժամանակ էր պետք հուզումս զսպելու համար: Հետո հարցրի.

— Հրաժեշտ տալիս, Դուք ասացիք. «Ցանկանում եմ ձեզ բավարար»: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է դա նշանակում:

Նա սկսեց ժպտալ:

— Այս մաղթանքը մեր ընտանիքում դարձել է ավանդույթ:

Այն փոխանցվում է սերնդեսերունդ: Ծնողներս միշտ մաղթում էին դա իրենց ընկերներին եւ հարազատներին:

Նա մի պահ լռեց, մտածեց, հետո ժպտաց.

— Երբ մենք ասում ենք. «Ես ցանկանում եմ քեզ բավարար», մենք նկատի ունենք սա`

Ցանկանում եմ, որ քո կյանքը պայծառ լինի:

Մաղթում եմ քեզ բավարար անձրեւոտ օրեր, որպեսզի ավելի շատ գնահատես արեւոտ օրերը:

Մաղթում եմ քեզ բավարար երջանկություն, որ հոգիդ ծաղկի:Մաղթում եմ քեզ բավարար ցավ ապրել, որ կարողանաս զգալ նույնիսկ ամենափոքր ուրախությունները:

Մաղթում եմ քեզ բավարար հաղթանակներ, որպեսզի միշտ հասնես նրան, ինչ ցանկանում ես:

Մաղթում եմ քեզ բավարար կորուստներ, որ իսկապես կարողանաս գնահատել ունեցածդ:Մաղթում եմ քեզ բավարար հանդիպումներ, որ կարողանաս դիմանալ բաժանումներին:

Այս խոսքերից հետո նա արտասվեց եւ հեռացավ:Ասում են, որ մեկ րոպե է պետք, որ գտնես հատուկ մարդուն: Մեկ ժամ, որ գնահատես նրան:

Մեկ օր, որ սիրես նրան:

Եվ ամբողջ կյանք` մոռանալու համար …

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: