Օգտագործեք այս մթերքները, որպիսի 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունենաք

Տարիքը՝ ընդամենը թիվ է։ Դուք ցանկացած ժամանակ կարող եք պահպանել երիտասարդության զգացումը, դրական տրամարդրվածությունն ու փայլը։ Իսկ դիետան մեր առողջության և երկարակեցության համար որոշիչ դեր է կատարում։

Ահա մի քանի հակատարիքային մթերք, որոնք կօգնեն պահպանել մաշկի գեղեցկությունը, առողջությունը և փայլը։

Картинки по запросу "Սև շոկոլադ"

Սև շոկոլադ

Սև շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, պայքարում է ազատ ռադիկալների դեմ՝ խոնավեցնելով մաշկը։

Հատապտուղներ

Կապ չունի, թե որ տեսակն եք նախընտրում։ Ընդհանուր առմամբ հատապտուղները օգտակար են մաշկի համար, կանխարգելում են մաշկի վնասվածքները։ Բացի այդ, հատապտուղները կարող են կանխարգելել որոշ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ Ալցգեյմերի հիվանդությունը կամ դեմենցիան։

Ավոկադո

Ավոկդաոն հագեցած է առողջ յուղերով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին։ Օրական ընդամենը 1 ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը և նպաստել մաշկի վերականգմանը։

 

Картинки по запросу "Ցիտրուսայիններ"

Ցիտրուսայիններ

Բոլոր ցիտրուսայինները վիտամին С-ի աղբյուր են հանդիսանում։ Բացի այդ, դրանք հարուստ են ֆոլաթթվով։ Ցիտրուսայինների հաճախակի օգտագործումը կարող է կանխարգելել սրտի հիվանդություններն ու արյան շրջանառության խնդիրները։

Լոլիկ

Լոլիկները պարունակում են մեծ քանակությամբ սննդանյութեր․ վիտամին A, C և ֆոլաթթու։ Լոլիկը կանխարգելում է ինֆեկցիոն, դեգեներատիվ և սրտանոթային հիվանդությունները։

Քրքում

Իզուր չէ, որ վերջին տարիների ընթացքում քրքումը սկսել է ավելի շատ օգտագործվել ողջ աշխարհում։ Այն ունի հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ։ Ավելացնում է էներգիան, նվազեցնում սթրեսը և դանդաղեցնում ծերացման գործընթացը։

Սխտոր

Սխտորն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ, լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում քաղցկեցի որոշ տեսակների առաջացման ռիսկը։

Картинки по запросу "Գազար"

Գազար

Գազարը անփոխարինելի մթերք է աչքերի առողջության համար, բացի այդ պաշտպանում է մաշկը ծերացումից։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: