Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը վերջերս մի առիթով ասել էր, որ արցախյան երկրորդ պատ երազմի մեկնարկից առաջ ինքը բազում նոր նախաձեռնությունների ծրագրեր ուներ, որոնք, բայց պատ երազմի մեկնարկից հետո նա որոշել է թողնել միառժամանակ։ Այժմ երգիչը վերադարձել է նախկին

ծրագրերին՝ դրանք հերթով կյանքի կոչելու նպատակով։ Հետպատ երազմյան 1-ին գործերից երգիչը ներկայացրել է «Քո գալով» վերնագրով մի գեղեցիկ երգ, ուր գոյաբանական պայ քարի առաջմղիչը և մոտիվացիան սերն ու սիրելի էակն է։ Երգի թեմատիկան սերն է, իսկ տեսահոլովակը հագեցած է պատ երազմական թեմայով կառուցված
կադրերով։ Տեսահոլովակի մեջ համադրվել են սերը և պատ երազմը, իսկ պայ քարի հետևանքով հաղթող է դուրս գալիս սերը։ Գեղեցիկ երգի երաժշտությունը հեղինակել է Վլադիմիր Պողոսյանը, իսկ խոսքերի հեղինակը հենց ինքն է՝ Կարեն Ասլանյանը։ Հետաքրքիր տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Կարեն Ասլանյանի ներկայացրած նոր և գեղեցիկ երգի պրեմիերան ներկայացնում ենք ստորև տեղադրված տեսանյութում.