Քույրս ինձ մեղադրում է նրա համար, որ չեմ օգնում խնամել անկողնային վիճակում գտնվող մորս

Ես ու քույրս գրեթե հասակակիցներ ենք, քույրս 35 տարեկան է, ես 34: Մայրիկս 65 տարեկան է և ունի առողջական լուրջ խնդիրներ. կոնքազդրային հոդի դիսպլազիա, ավել քաշ, նա կշռում է 95 կգ:

Մայրս ապրում է երեք սենյականոց բնակարանում` քրոջս, նրա ամուսնու և 7 և 2 տարեկան երկու երեխաների հետ: Խնդիրները սկսվել են երկու տարի առաջ:

Մայրս գրեթե գամվեց անկողնուն, թուլացավ, մեջքը ցավում էր: Նա կարողանում  է ոտքի կանգնել կողմնակի անձանցօգնությամբ, երբեմն վեր էր կենում և քայլում տան շուրջը, հատկապես գիշերները:

Եվ երեք տարի առաջ նրա մոտ ախտորոշվեց Ալցհայմերի հիվանդություն՝  նախնական փուլում: Նա ունի տարիքային թուլամտություն և դեպրեսիա: Նա ամեն ինչից վիրավորվում է, բղավում, որ իրեն վատ են խնամում, իրեն մաքուր չի պահում, կարող է գիշերն արթնանալ, լույսը միացնել և բղավել, որ ուզում է դուրս գնալ, մեծահասակների համար նախատեսված տակդիրներում կարիքները չի հոգում, նրան պետք է զուգարան տանել: Երբեմն նա մոռանում է մեր անունները, բոլորին անվանում է «մամա»:

Ես ապրում եմ ընտանիքիս՝ ամուսնուս և դստերս հետ այն փոքրիկ բնակարանում, որը նվիրել է սկեսրայրս:

Քույրս բողոքում է, որ ես նրան չեմ օգնում: Ես գնում եմ թանկ դեղահաբեր` դեպրեսիան և Ալցհայմերը բուժելու համար: Նաև ցավազրկող քսուքներ: Ես գնում եմ հանգստյան օրերին և հավաքում եմ սենյակը, լվանում անկողնային պարագաները և հագուստը: Ես սնունդ եմ գնում:

Իսկ քույրս գոռում է, որ իրեն չեմ օգնում: Ես առաջարկել եմ բուժքրոջ վարձել, բայց մայրս դեմ է դրան, գիտակցության լուսավորության ժամանակահատվածում, նա ասում է, որ մենք ուզում ենք իրեն սպանել բուժքրոջ միջոցով:

Ընդհանրապես, ո՛չ մայրս, ո՛չ քույրս թույլ չեն տալիս բուժքրոջ վարձել: Քույրս երեխայի խնամքի արձակուրդից հետո ուզում է դուրս գալ աշխատանքի, խնդրում է ինձ հեռանալ աշխատանքից կամ աշխատանք գտնել ավելի ազատ գրաֆիկով կամ կես դրույքով:

Չգիտեմ ինչ անել. Ես արձակուրդներն ու հանգստյան օրերը ամառանոցում  չեմ անցկացնում, և ոչ թե մեր տանը, այլ իրենց տանը: Լվանում եմ հատակները, ճաշատեսակներ պատրաստում: Մորս եմ լողացնում, մերսում եմ անում, ֆիզիկական պրոցեդուրաներ: Շաբաթվա չորս օր ես դստերս հետ եմ, ով 10 տարեկան է, իսկ մնացած ժամանակը` մորս հետ:

Իսկ քույրս նաև խնդրում, որ ազատվեմ աշխատանքից: Նա ասում է, որ դա արդարացի չէ, ես կարիերա եմ կառուցում, փող եմ վաստակում, բայց ինքը՝ ոչ: Ես աշխատում եմ որպես մենեջեր:

Ի՞նչ անեմ, չգիտեմ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: