Քիչ առաջ միջազգային մամուլի արձագանքը Էդմոն Մարուքյան-Ծառուկյան միջադեպին: Ասում են՝ օրերս մի հավաքի ժամանակ Քիմն անդրադարձել է հայտնի միջադեպին: Նա նշել է, որ Ծառուկյանը ստոր քայլ է արել: Նա իրավունք չուներ և չպետք է նման կերպ վարվեր ապագա Հայաստանի ղեկավար և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի հետ:
Ուստի, կոչ է արել չհետևել թափթփուկների կարծիքներին և արձագանքներին, իսկ արյունոտ օլիգարխ, Սերժի կողմից «Դոդի Գագո» մականունը ստացած Ծառուկյանին, կոչ է արել, որը անցյալում հանդիսանում էր ՀՀԿ և քոչարյանական հլու հնազանդ ծառա և ստրուկ, ներկայումս իրենից ոչ մի բան չներկայացնող ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, լավ նայի իր անցյալին և հետո նոր միայն վիրավորի նրանց, ովքեր մաքուր և լուսավոր ապագա են կառուցում:
Ըստ հավաստի աղբյուրների՝ Քիմը բացականչել է. «Ես քո կողքին եմ Մարուքյան ու հիմք մի ընդունի այն մարդկանց խոսքերը, ովքեր անօրեն ճանապարհով և ժողովրդի ոսկորները կրծելով դիզել են իրենց հարստությունը և տզրուկի նման կպչած չեն հրաժարավում ճանապարհ տալ քեզ՝ ստեղծելու նոր և լուսավոր Հայաստան»:
Հարցազրույցի հեղինակն է Կանաչ մամուլը