Քիմ Քարդաշյանը հայտարարությամբ է հանդես եկել

«Չնայած շարունակվող համաշխարհային պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում կրակի դադարեցման կոչը եւ հարձակվել Հայաստանի վրա:

Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ռեալիթի շոուների ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը:

«Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է,

որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

Միջազգային հանրությունը պետք է միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը:

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ:

Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: