Մի քանի օր առաջ հրավիրված էինք ամուսնուս գործընկերներից մեկի 50 ամյակին։ Շատ բարձր տրամադրությամբ գնացել էի։ Նախօրոք գնացել սիրուն շոր էի առել, պատրաստվել էի, որ ամուսնուս կոլեկտիվում ինձ հանկարծ անհարմար չզգամ։ Սկզբում ամեն ինչ, կարծես թե, լավ էր։ Բոլորը միմյանց հետ ջերմ խոսում, շփվում էին։ Կերանք, պարեցինք, ուրախացանք, մի լավ խոսացինք տարբեր թեմաներից։ Բարձր տրամադրություն ունեի մինչև էն պահը, երբ ամուսինս ամեն ինչի համը հանեց։

Լավ խմել էր, քեֆը լավ-լավ էր, տանգո միացրեցին, բոլորը վեր կացան պարելու, ինքն էլ մտածեցի հեսա մենք էլ կպարենք։ Բայց ինքը ինձ մենակ թողեց, գնաց մյուս սեցանի մոտ նստած իրա կին գործընկերներից մեկին հրավիրեց պարելու։ Նա էլ խունջիկ-մունջիկ գալով վեր կացավ սկսեց հետը պարել։ Իրար գրկած ուրախ ու երջանիկ պարում էին, մարդուս քեֆը հազար էր, նենց էր պտտում էդ կնոջը ու սիրահարված նայում, ոնցոր 20 տարեկան սիրահարված տղա լիներ։
Կոլեկտիվը տարակուսած ու զարմացած ինձ էր նայում, թե ես ինչ պիտի անեմ հիմա։ Էդ տեսարանը տենալով, իմ համար շատ բան պարզ դարձավ։ Ամուսինս զգացմունքներ ունի էդ կնոջ հանդեպ, ու դա ավելի ակնհայտ դարձավ, երբ խմեց ու իրան կորցրեց։ Ես շատ հանգիստ վեր կացա, գնացի իրա տղամարդ գործընկերներից մեկին հրավիրեցի պարելու՝ կնոջ թույլտվությամբ։ Կինը չնեղվեց, որովհետև ամեն ինչ պարզ հասկացավ։ Իսկ այ ամուսինս, երբ տեսավ ես պարում եմ ուրիշ տղամարդու հետ, ընկավ ցայտնոտի մեջ։ Պարից հետո եկավ նստեց տեղը ու էլ վեր չկացավ։
Տուն գնալու ճանապարհին էլ մի լավ իրար հետ կռվեցինք, ինձ ինչում ասես չմեղադրեց, որ իրան խայտառակ եմ արել, ես էլ լուռ լսում ու ժպտում էի։ Արածիցս շատ գոհ էի, ես իրան ցույց տվեցի, որ եթե ինքը ինձ անուշադրության մատնի, հաստատ մեկ ուրիշը ինձ ուշադրություն կդարձնի։ Մի խոսքով գոհ եմ ինձնից։ Ինքն էլ քանի օր ա հետևիցս ման ա գալիս, բայց բանի տեղ չեմ դնում։