Մի քահանա կանգնած էր սուպերմարկետի դրամարկղի մոտ, դասավորում էր գնումները։ Երբ վերջացրեց ու սկսեց սպասել իր հերթին, մեջքի հետևում մի կնոջ փնթփնթոց լսեց։
—Հլը տեսեք, քահանա է կոչվում․․․ Ինչքան բան է վերցրել․․․ Ուտում են մեր փողերը, պետության փողերը, խաբում են բոլորիս։

Տեսքից մոտ 50-ամյա կին էր։ Չգիտես ինչու՝ չէր հանդարտվում ոչ մի կերպ։
—Լավ էլ վերցրել ես մթերք, -կոպիտ ձայնով դիմեց կինը քահանային։
—Դե հա, վերցրել եմ, -հանգիստ պատասխանեց քահանան։
-Երևի որ 1 ամիս ոչ մի բանի կարիք չունենաս։
-Չէ, հարգելի տիկին, կարծում եմ՝ 3 օր մի կերպ բավականացնի։
-Հա, դե ձեր փորից երևում է, որ 3 օրում կուտեք։
-Դե հա, փորս իմ թշնամին է։ Մատնում է ամեն ինչ։
-Հլը տեսեք, խոզապուխտ էլ կա, հասարակ մարդիկ դա տարիներով չեն կարողանում գնել։
-Հա, մեղք եմ գործել, ինչ արած։
-Ճիշտ են էլի ասում ձեր մասին, երևի մերսեդեսն էլ կանգնած է խանութի դիմաց։
-Բա ինչպես առանց դրա․․․ Մերսեդեսից արդեն հոգնել եմ, ուզում եմ ավելի լուրջ մեքենա գնել։
-Վայ, անամոթներ․․․ Ոնց են խաբում մեզ։ Ու էսքանից հետո ինչպե՞ս են մարդկանց աչքերին նայում։
-Մի կերպ նայում ենք, -անվրդով պատասխանում էր քահանան։
Կինը երևի էլ ասելու բան չուներ, ուղղակի լռեց։
-Հարգելի տիկին ջան, հուսամ, ձեզ մի քիչ թեթևացած զգացիք։
Կինն իսկապես ավելի հանգիստ էր քահանայի հետ զրույցից հետո, բայց չէր ուզում խոստոնավել։
Քահանան վճարեց իր առևտրի համար, իսկ նրանից հետո դրամարկղին մոտեցավ այդ կինը։ Երբ վերջացրեց, դուրս եկավ խանութից, քիչ էր մնում ամոթից գետինը մտներ։ Քահանան դադարկ ձեռքերով քայլում էր եկեղեցու ուղղությամբ, իսկ խանութի մոտ նստած մուրացկանները մեծ ոգևորությամբ զննում էին տոպրակների պարունակությունը․․․
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը