Լոգարանի սալիկների մաքրում․
Վերցրեք 1/4 ճ․գ․ ջրածնի պերօքսիդ, 1 ճ.գ. հեղուկ օճառ և 1/2 ճ.գ. սոդա։ Խառնել ամեն ինչ: Լուծույթը քսեք սալիկների վրա, թողեք մնա 10 րոպե և լվացեք ջրով։

Գազօջախի բռնակների մաքրում․
Ձեզ անհրաժեշտ կլինեն բամբակ, հին ատամի խոզանակ, ամոնիակ-անիսոն կաթիլներ։ Բամբակը թաթախեք կաթիլների մեջ, քսեք կեղտի վրա, ապա ատամի խոզանակով հեռացրեք այն։

Թեյնիկի մաքրում․
Թեյնիկը մաքրելու համար պարզապես անհրաժեշտ է քացախ։ 1/2 հարաբերակցությամբ խառնեք ջրի հետ և մի քիչ եռացրեք, ապա լվացեք սովորական եղանակով։

Սառնարանի դարակների մաքրում․
Մաքրեք դարակները սոդայի և ջրի լուծույթով, և Ձեր սառնարանը միշտ մաքուր և ախտահանված կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն