Փոստատարը մոտեցավ թոշակառու կնոջ դռանը և․․․ Նա ստիպված կոտրեց դուռը

Ջորջ Հեֆթա անունով երիտասարդ տղամարդը որպես փոստատար է աշխատում: Նա ունի առաքման գրեթե 200 հասցե, և աշխատանքի ընթացքում շատ ըներներ է ձեռքբերել:

Նա ընկերացել է նաև 94 ամյա Ալիսայի հետ:Ջորջն ամեն առավոտ օրաթերթ էր բերում Ալիսայի համար, ով սպասում էր երիտասարդին տան շեմին նստած: Երբեմն նրանք ուրախ զրուցում էին՝ մի բաժակ թեյ վայելելով:

Մի օր Ջորջը հայտնաբերեց, որ Ալիսան նստած չէ իր սովորական տեղում և մի վատ բան կանխազգաց: Նա շտապեց տան մոտ և թակեց դուռը, սակայն ոչ ոք չէր բացում:

Հանկարծ տղամարդը կամաց լացի ձայն լսեց և օգնության կանչող խնդրանքներ:Առանց երկար մտածելու՝ Ջորջը կոտրեց դուռը, իսկ տեսածը նրան ցնցեց մինչև հոգու խորքը…

Տարեց կինը ուժասպառ եղած վիճակում պառկած էր գետնին: Պարզվեց, որ ինքն ընկել էր դեռ երեկոյան, սակայն չէր կարողացել վեր կենալ, և նրա միակ հույսն էր փոստատարը:Տատիկը հետո պատմել է.

Ես շշնջում էի, խնդրում, որ նա շուտ գա և փրկի ինձ: Ես նրան շնորհակալ կլինեմ մինչև կյանքիս վերջ:Հոգատար փոստատարի մասին իմացան ողջ քաղաքում, նրան նույնիսկ շնորհակալագիր տվեցին:

Ցավոք, Ալիսան ստիպված եղավ տեղափոխվել ծերանոց, քանի որ իրեն մշտական խնամք էր հարկավոր:
Ջորջը շարունակում է այցելել ընկերուհուն, միայն թե երկուսն էլ կարոտում են հանգիստ զրույցները՝ թեյի սեղանի շուրջ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: