
Բաբկենն ու Անին երկար ժամանակ փնտրում էին արհեստական բեղմնավորման համար կլինիկա, հետո փոխնակ մայր, իսկ հետո էլ մեր ծննդատունը:
Փոխնակ մորը շուտ էին պառկացրել հիվանդանոց, քանի որ երեախաները պիտի կեսարյան հատումով ծնվեին: Փոխնակ մայրը շատ էր անհանգստանում վիրահատությունից առաջ, ընդ որում ոչ թե իր, այլ երեխաների կյանքի համար:
Ամեն ինչ բարեհաջող անցավ, ծնվեցին երկու առողջ աղջիկներ: Բայց մի խնդիր կար. կենսաբանական ծնողներին ոչ մի կերպ չէին կարողանում գտնել:
Միայն հաջորդ օրը Բաբկնեը եկավ ծննդատուն և մտավ գլխավոր բժիշկի սենյակ: Որոշ ժամանակ անց դուրս եկավ և հեռացավ հիվանդանոցից:

Տարօրինակ էր, քանի որ ուրիշ կենսաբանական ծնողներ երեխաների ծնվելուց հետո նրանցից մի կողմ չեն անցնում, գրկում են երեխաներին
: Բայց երբ եկավ բաժնի վարիչը, պարզ դարձավ, որ երեխաներից հրաժարվել են: Նրանք այլևս պետք չեն ոչ կենսաբանական հորը, ոչ էլ մորը:
Քանի որ նրանք փաստացի ծնողներ չէին դեռ, հրաժարվելու դիմում գրելու կարիք էլ չունեին: Դա պիտի աներ փոխնակ մայրը: Լսելով դա՝ նա լուռ դուրս եկավ բժիշկի սենյակից:
Երկու ժամից ավել կինը նստեց պալատում, հետո վեր կացավ և գնաց երեխաների մոտ:
ԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ: Երեխաներին դուրս գրեցին ծնվելուց հինգ օր անց: Նրանց տուն տարավ իրենց հայրկիը: Ծնողներին բացարձակապես չէր հետաքրքրում այն փաստը, որ երեխաները կրում են ուրիշի գենետիկ կոդը: