Փեսացուս չի պաշտպաում ինձ իր հարազատների մոտ

Փեսացուս և ես արդեն 6 տարի է, ինչ միասին ենք: Առաջարկում է, որ ամուսնանանք, բայց ես վախենում եմ, իսկ իմ վախի պատճառը նրա հարազատներն են: Նա ունի մեծ եղբայր, որը չունի ոչ աշխատանք և ոչ էլ ընկերուհի: Նա հաճախ կարող է ինձ վիրավորել, եթե ես ասում եմ իմ կարծիքն իր ընտանիքի մասին, իսկ նա հեշտությամբ կարող է ասել. «Քեզ ոչ ոք ոչինչ չի հարցնում», բայց լինում են նաև նորմալ հարաբերություններ: Այդ պատճառով էլ փորձում եմ խուսափել նրանից:

Նա այդպես է վարվում ոչ միայն ինձ հետ, այլև բոլորի (փեսացուիս եղբայրը 35 տարեկան է): Նրանց կրտսեր քույրը ուշ է ծնվել, այդ պատճառով էլ նրանք ոչ մի խոսք չեն ասում երեխայի դեմ, նա կարող է ամբողջ սեղանի շուրջ ասել, որ ես շատ վատ եմ ու տգեղ: Եղել են դեպքեր, որ քույրը նույնիս վեճ է բռնվել մեզ հետ նրա համար որ  ընկերաս բռնել է ձեռքս կամ գրկել է ինձ: Իսկ մայրը կարծես ժպտում է դեմքիս, բայց ծանոթները ասում են, որ չի հավանում ինձ:

Օրինակ, նվերներ ենք տալիս նրանց երկուսիս անունից, բայց նրանք ինձ շնորհակալություն չեն հայտնում: Նրանք ամենուր ունեն օգնության կարիք՝ գնի, բեր, տար: Տատիկները նույնպես դժգոհ են, անկախ իրենց տարիքից, բայց նրանք մեզ օգնում են, ուստի ես ոչ մի բան չունեմ նրանց դեմ և երբեմն էլ նույնիսկ լսում եմ նրանց կարծիքը:

Երբեմն ես մտածում եմ, որ գուցե խնդիրը ընկերոջս մեջ է: Մենք ապրում ենք միասին, աշխատում ենք հավասար հիմունքներով, ես հետևում եմ տանը, բայց նա չի պաշտպանւմ ինձ, քանի որ դիվանագետորեն լռում է, նա երբեք չի միջամտում: Ասում է կամ ես եմ հորինում կամ էլ ուշադրություն չդարձնեմ:

Ես նույնիսկ չգիտեմ, արդյոք այս ամենն ինձ պետք է։ Ես ունեմ բարձրագույն կրթություն, ունեմ աշխատանք և վարձատրվում եմ բավականին բարձր, գեղեցիկ եմ (դա միայն իմ կարծիքը չէ), բայց փոխարենը լսում եմ անծանոթ մարդկանց տհաճ ու դժգոհ խոսքերը։ Ընկերոջս իմ ընտանիքի անդամները շատ են սիրում, այսքան ժամանակ սկանդալներ չեն սարքել և նույնիսկ նրան հարազատ են համարում։

Բայց նաև այն փաստը, որ նա իր ընտանիքում սիրելի զավակը չէ, որ միշտ դժգոհ են նրանից, և նա միշտ պարտական է, չնայած նրան, որ վաղուց արդեն ֆինանսական առումով անկախ է, և նույնիսկ օգնում է նրանց։

Ես շատ եմ վախենում, իսկ եթե երեխա ունենամ, չկարողանամ աշխատել, այդ ժամանակ նրանք երևի ավելի վատ կվարվեն ինձ հետ։ հիմա չգիտեմ ինչ անեմ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: