Փեսան հենց հարսանիքի ժամանակ սառնասրտորեն վրեժ լուծեց իր հարսնացուից

Փեսան իմացավ հարսնացուի դավաճանության մասին, հենց հարսանիքին ժամանակ նրան «անակնկալ» մատուցեց:

Հարսանիքը կազմակերպվել էր մոտ 300 հյուրերի համար: Պաշտոնական արարողությունն արդեն ավարտվել էր, և եկել էր տոնելու ժամանակը: Փեսան բարձրանալով ամբիոն, հանդիսավոր ելույթ ունեցավ հավաքված հյուրերի առջև: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր եկել էին մասնակցելու իրենց հարսանիքի արարողությանը, հատկապես նրանց, ովքեր եկել էին հեռվից:

-Հատկապես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել հարսնացուի ընտանիքին և հարազատներին, ովքեր կազմակերպել և ներկայացել են այս գեղեցիկ հարսանիքին: Շատ շնորհակալ եմ բոլորին նվերների և ամեն ինչի համար: Ես կցանկանայի Ձեզանից  յուրաքանչյուրին նույնպես նվեր տալ, հետևաբար յուրաքանչյուրիդ աթոռի ներքևի մասում կա նվեր՝ ծրար: Խնդրում եմ բոլորիդ բացել այդ ծրարները:

Յուրաքանչյուր ծրարի ներսում տեղադրված էր 8 x 10 սմ լուսանկար, որտեղ պատկերված էր փեսայի ընկերը հարսնացուի հետ համբուրվելիս: Փեսան կասկածներ ուներ և օգտվել մասնավոր հետախույզի ծառայություններից, որը հետաքննություն է անցկացրել հարսանիքից մի քանի շաբաթ առաջ:

Հետո փեսան մի փոքր ավելի մոտեցավ ամբիոնին՝ դիտելու ներկաների արձագանքը, նայեց նախ ընկերոջը, հետո իր հարսնացուին, ապա ապշած հյուրերին և ասաց. «Ես դուրս եմ գալիս այստեղից» և հեռացավ:

Նա հաջորդ երկուշաբթի օրը ամուսնալուծության հայց ներկայացրեց:

Ի տարբերություն զույգերի մեծամասնության, ովքեր, ստանալով նման տեղեկատվություն, անմիջապես խզում են ցանկացած հարաբերություն, այս տղամարդը հանգիստ «դիմացավ» հարսանեկան բոլոր նախապատրաստական ​​աշխատանքներին և հանդիսավոր արարողությանը՝ վրեժխնդիր եղավ հարսից առանց աչքերը թարթելու:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: