Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ․․․ կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով մանրամասներ կորոնավիրուսով հիվանդների վերաբերյալ։

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ». Նիկոլ Փաշինյան

Գրառման մեջ ասվում է․

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: