
Առաջարկում ենք պատրաստել Ամանորի սեղանի համար 2 հրաշալի աղցան: Երկուսն էլ ստացվում են շատ համեղ և ախորժելի:
Աղցան 1
- հավի կրծքամիս՝ 150գ
- ձու՝ 2 հատ
- սունկ՝ 100գ
- սոխ՝ 1 գլուխ
- պանիր՝ 100գ
- սխտոր՝ 2 պճեղ
- ընկույզ՝ 50գ
- մայոնեզ
Պատրաստման եղանակ.
Սոխը մանր կտրատել: Սունկը եփել աղով ջրի մեջ՝ 15 րոպե: Տաքացրած թավայի մեջ ձեթ լցնել, տապակել սունկն ու սոխը: Թողնել, որ սառի:
Հավի կրծքամիսը եփել, մանր կտրատել:
Ձուն եփել և անցկացնել քերիչով:
Սխտորը ճզմել:
Պանիրը քերել: Ափսեի մեջ խառնել պանիրը, սխտորն ու մայոնեզը:
Շերտերով հավաքել աղցանը.
- հավի միս, մայոնեզ
- ձու, մայոնեզ
- սունկ ու սոխ, մայոնեզ
- պանիրով մայոնեզ
- ընկույզ

Աղցան 2
- ծովախեցգետնի ձողիկներ՝ 500գ
- եփած ձու՝ 5 հատ
- եգիպտացորեն՝ 1 տուփ
- թարմ վարունգ՝ 200գ
- մայոնեզ՝ 180գ
- պինդ պանիր՝ 100գ
- սխտոր՝ 3 պճեղ
- թարմ սամիթ՝ 1 կապ
Պատրաստման եղանակ.
Ծովախեցգետնի ձողիկները խորանրդաձև կտրատել: Նույն ձև կտրատել նաև վարունգը:
Ձուն և պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Եգիպտացորենը ջրքամել և լցնել խորը աղցանամանի մեջ, ավելացնել կտրատած ծովախեցգետնի ձողիկները, վարունգը, քերած պանիրն ու ձուն: Ճզմել սխտորը, մայոնեզ ավելացնել:
Մանր կտրատած կանաչի ավելացնել և աղցանը լավ խառնել:
