Ինչպես սպիտակեցնել իրերը տնային պայմաններում
Երբ խոսքը յուղոտ բծերի մասին է, չի կարելի չնշել մանանեխը․
Բաղադրությունը․
- 2 ճ․գ․ մանանեխի փոշի
- 1 լիտր ջուր
Կաթսայի մեջ ջուր լցրեք և եռացրեք, ապա հեռացրեք կրակից և ավելացրեք մանանեխի փոշի: Թողեք խառնուրդը կես ժամ, իսկ հետո քամեք: Կեղտոտ իրերը լցրեք դրա մեջ և թողեք ամբողջ գիշերը: Դրանից հետո ամեն ինչ պետք է լվանաք սովորական եղանակով:

Սովորական ամոնիակը կօգնի սպիտակեցնել մետաքսը և բուրդը․
Բաղադրությունը․
- 5 լ ջուր
- 25 գ լվացքի փոշի
- 3 ճ․գ․ աղ
- 0.5 ճ․գ․ ամոնիակ
- 0.5 ճ․գ․ ջրածնի պերօքսիդ։
Պատրաստեք լուծույթ վերը նշված բաղադրիչներից: Թրջեք իրերը հինգ ժամով, ապա լվացեք նուրբ ռեժիմով:

Բորի թթուն կօգնի սպիտակեցնել գուլպաները և վերնաշապիկները: Այն խորը ներթափանցում է գործվածքների մեջ և արդյունավետորեն հեռացնում հին բծերը:
Բաղադրությունը․
- 20 գ բորաթթու
- 10 լ ջուր
Փոշին լուծեք ջրի մեջ: Լցրեք կեղտոտ իրերը լուծույթի մեջ և թողեք 2 ժամ: Դրանից հետո լվացեք հագուստը ինչպես միշտ: Այս մեթոդը նույնպես գերազանց է սունկը ոչնչացնելու հարցում:

Ասպիրինի հաբերը կարող են օգտագործվել նաև որպես սպիտակեցնող նյութ․
Ացետիլսալիցիլաթթուն խորը ներթափանցում է հյուսվածքի մեջ՝ հեռացնելով մոխրագույն երանգներն ու դեղին բծերը: Ասպիրինի 5 հաբեր լուծեք ջրի մեջ և իրերը լցրեք լուծույթի մեջ: Դրանից հետո լվացեք հագուստը սովորականի պես:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն