Տղաս տառապում է գաստրիտով, իսկ հարսս դիետիկ սնունդ պատրաստելու փոխարեն նրան ամեն օր կերակրում է պիցցայով ու բուրգերներով

Տղաս 26 տարեկան է, ամուսնացել է վեց ամիս առաջ: Երիտասարդներն ապրում են առանձին, հարսիս բնակարանում, որը ծնողներն են նրան նվիրել: Միանգամից պետք է ասեմ, որ ես այն սկեսուրներից չեմ, ովքեր առանց պատճառի չեն սիրում իրենց հարսիներին: Աղջիկը լավն է ՝ բժիշկների բարեկեցիկ ընտանիքից և ինքն էլ սովորում է բժշկական ոլորտում, այս տարի նա կավարտի ուսումը:

Բայց իմ մայրական սիրտը հանգիստ չէ: Տեսնում եմ, որ նա պատշաճ կերպով չի խնամում  որդուս: Նա ունի քրոնիկ գաստրիտ, կան լուրջ սեզոնային սրացումներ, անհրաժեշտ է ուշադիր հետևել սննդակարգին: Ավելին, հիվանդությունը ժառանգական է, նրա հայրն էլ ունի ստամոքսի խոց: Ինչքան ենք մենք տանջվել, բառերով այդ ամենը նկարագրելն անհնար է: Նախկինում, երբ որդիս ապրում էր մեր տանը, ես ամբոջությամբ հետևում էի, որ նա լավ սնվի: Դուք ինքներդ գիտեք, թե ինչպիսին են տղամարդիկ, գրեթե երեխաների նման: Բազմիցս եմ նախազգուշացրել հարսիս, որպեսզի նրա համար նորմալ սնունդ պատրաստի ՝ խնդրելով նրան հետևել դիետային:

Նա ժպտում է,գլխով է անում, բայց ոչինչ չի փոխվում: Ես փորձում եմ նրանց շատ չպարտադրել, բայց շաբաթը երկու անգամ այցելում եմ նրանց։ Ես գալիս և տեսնում եմ դատարկ պիցցայի տուփեր: Նրանք ասում են, որ երեկ են պատվիրել, քանի որ ընկերներն էին եկել …

Հաջորդ անգամ եմ գալիս և բացում եմ սառնարանն, այնտեղ կա երշիկեղեն, պահածոյացված լոբի, կետչուպ և այդքանը: Ոչ մրգեղեն, ոչ յոգուրտ, ոչ ձու, ոչինչ: Ինքս անցած անգամ բերել էի նապաստակի միս և խնդրել, որ ապուր պատրաստի: Այդպես էլ, այդ նապաստակը դեռ դրված է իրենց սառնարանում: Ես հասկանում եմ, որ նա դեռ երիտասարդ է, միգուցե շատ բաներ դեռ չի հասկանում, բայց ես նրա տարիքում արդեն խնամում էի երկու փոքրիկ երեխաներիս: Իսկ նրա գլխում դեռևս քամի է:

Ես նրան ասում եմ, որ եթե դու չես հասցնում, զբաղվել դասերով, ուրեմն թույլ տուր ուտելիքները ես պատրաստեմ, բայց ես ստանում եմ կատեգորիկ «ոչ», «շնորհակալություն, բայց մենք ինքներս» պատասխանները: Որդիս լռում է, չնայած նրան, որ աշնանը պետք է պառկի հիվանդանոց բուժում ստանալու: Չգիտեմ, թե ինչ անեմ նման իրավիճակում, և մեր հարաբերությունները չեմ ցանկանում փչացնել, իսկ  օգնություն չեն ընդունում:

Մտածում եմ միգուցե խոսեմ նրա մոր հետ, որպեսզի նա մի փոքր ազդվի։ Է՜լ ինչ տարբերակներ կան չգիտեմ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: