
Ամուսնության հիմքը ոչ միայն ակտիվ սեքսն ու զգացմունքներն են, այլ հարգանքը, վստահությոընը, և ընկերությունը: Միայն այս ճանապարհով կարող է ամուր փոխհարաբերություններ ձեռք բերվել, նույնիսկ միասին երկար տարիներ ապրելուց հետո:
մի քանի օր առաջ հյուրեր ունեցանք: Իմ նոր գործընկերը իր կնոջ հետ։ Երիտասարդ ընտանիք՝ տարբեր աշխարհայացքներով: ես նման եզրակացություն արեցի որոշ իրավիճակներից ելնելով : Ընթրելուց հետո՝ ես սկսեցի օգնել կնոջս հավաքել սեղանը։
Իհարկե, ես միշտ չէ, որ օգնում եմ այսպիսի գործերում, բայց հարկ եղած դեպքում նույնիսկ հաճելի է օգտակար լինել նրան։ Ես գտնում եմ, որ սա հավասարապես և կնոջ և ամուսնու պարտականությունն է: Վստահ եմ, որ ցանկացած մարդ կուրախանա սիրելին օգտակար լինել: Ես ուզում եմ հոգ տանել իմ կնոջ մասին: Հետևաբար, ես ցանկացած օգնության պատրաստ եմ:
Տեսնելով, թե ինչպես եմ օգնում՝ նկատեցի, որ կինը ամուսնուն շշնջում է։
«Ահա տեսնում ես` Սարգիսը Անահիտին իսկական օգնական է: Իսկ դու նույնիսկ քո կոշիկները չես մաքրում։
-Իսկ դու ինչի համար ես, — հարցրեց ամուսինը:
Ես անմիջապես մտածեցի. -Այդ դեպքում դու ինչի համար ես:
Բայց սա առաջին դեպքը չէ, երբ բախվել եմ նման իրավիճակի: Իմ ծանոթների շրջապատում տղամարդկանց մեծամասնությունն իրենց կանանց ընկալում է որպես աղախին: Չէ որ մենք բոլորս էլ լույս աշխարհ ենք եկել ապրելու,արարելու, սիրելու և սիրվելու հավասարապես։
Ի վերջո, կանայք ավելի թույլ սեռ են: Եվ երկուսն էլ հավասարապես բնակվում են այդ տանը: Եթե կինը լվանում է, եփում, մաքրում, արդուկում, ապա ամուսինը պետք է վերանորոգի տունը, տեղնիկան, տեղափոխի կահույքը․․․
Բայց տղամարդը ոչ ամեն օր է կատարում այդ գործերը: Մինչ տունը պահանջում է ամենօրյա խնամք, որը ընկած է փխրուն կնոջ ուսերին:
Ես իմ կարծիքը հայտնեցի ընկերոջս, բայց ի պատասխան՝ նա ինձ նախատեց.
այս թույր կարծիքը եկել է մեր նախնիներից։ Միշտ ընդունված է եղել, որ կինը պետք է նստի տանը հոգ տանի երեխաների մասին, ճաշ պատրաստոի, խնամի ամուսնուն, և այլն:
Իսկ տղամարդը պետք է աշխատի:
Ես չեմ ասում , որ կնոջս համար դժվար է: Նա ունի բազմաթիվ օգնականներ` լվացքի մեքենա, աման լվացող մեքենա, և այլն․․․ Պարզապես միացրեք այն և հանգստացեք:
Իսկ ես աշխատանքից հետո հոգնած գալիս եմ տուն:
Իհարկե, ես համաձայն եմ դրա հետ: Կենցաղային տեխնիկան մեծապես հեշտացնում է կյանքը և խնայում ժամանակը: Բայց ժամանակակից կինն էլ տանը չպետք է նստի: Նա բացի երեխաներից և առօրյա գործերից ունի նաև աշխատանք, և հոբբի:
Իմ ընտանիքում բնական երևույթ է աշխատել և հանգստանալ միասին: Սկզբում երկուսս էլ տնային աշխատանք ենք կատարում, հետո հանգստանում:
Պարզապես պատկերացրեք, թե ինչ է տանը սպասվում աշխատանքից տուն վերադառնալուց հետո՝ ճաշ պատրաստել, լվանալ սպասքը, մաքրել տունը, երեխաների հետ կապված գործողությունները… Այո, այս ամենից հետո դուք պարզապես ցանկանում եք ընկնել բազմոցին՝ առանց զգացմունքների: Բայց ինչիս է պետք հոգնած, ուժասպառ կինը։
Եթե կինը ուժ չունենա քայլելու, ցանկություն չունենա խոսելու, ապա նրա ուշադրության կենտրոնում անգամ դուք չեք կարող լինել:
Ոչ, ավելի լավ է,ես հարկ եղած դեպքում օգնեմ նրան, դրա փոխարեն կողքիս տեսնեմ ժպտերես, գեղեցիկ, խնամված և երջանիկ կին, ով կգնհատի ինձ՝ կունենա ժամանակ, ուժ, և ցանկություն:
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo.ru