Տղամարդը դիմել էր դատարան կնոջից բաժանվելու համար: Դատավորը նրան ասաց.-Կինդ շատ գեղեցիկ է, բոլորը կերազեին այդպիսի կին ունենալ: Ինչու ես ուզում բաժանվել: Տղամարդու պատասխանը ապշեցնող էր

Մի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է,  որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից:  Դատավորը  սկսում է նրան  համոզել, որ հետ կանգնի այդ մտքից:

_Քեզ համար շատ դժվար կլինի, մի բաժանվիր:
-Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի:
Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց.

-Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել:

Տղամարդը  կոշիկը  հանեց և դրեց դատավորի առաջ:

– Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:

– Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը  ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ,

և գրողը տանի,  միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: