Տեսնելով սիրեկանիս կնոջը ես հասկացա, որ պետք է հանգիստ թողնեմ նրան և պարզապես հեռանամ

Ես մեկ րոպեով մտա նրա աշխատասենյակ, նստեցի բազկաթոռին և սպասեցի, մինչև որ նա իր գործն ավարտի: Հանկարծ էլեկտրոնային լուսանկարների շրջանակը միացավ, և նկարները հերթով սկսեցին փոխվել: Դա նոր իր էր` սեղանի վրա դրված, ես դա նախկինում չէի տեսել:

Ահա սիրեկանս իր որդու հետ սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում, նրա որդին ժպտում է վարդագույն փուչիկները ձեռքին, մյուս նկարում ամբողջ ընտանիքն էր` ձնածածկ լեռների ֆոնին, սիրեկանս՝ կնոջը գրկած, իսկ մյուսում նրա կինն էր, կապույտ զգեստով` փչում է տորթի  մոմերը:

Տարօրինակ է, ես շիկահեր եմ, նա թխահեր: Ես երկար մազեր ունեմ, իսկ նա կարճ սանրվածք, նա մի փոքր ավելի մեծ է ինձնից, բայց որքան նման ենք մենք իրար: Կլոր դեմքով, այտերի վրա փոքրիկ փոսիկներ, կնճիռներ՝ աչքերի հատվածում և վերջապես, երկուսս էլ սիրում ենք նույն տղամարդուն:

Մենք մեկ տարի է, ինչ հանդիպում ենք, ես շատ անգամներ եմ  փորձել դադարեցնել այս ամենը և հեռանալ, փախչել, բայց  համարձակությունս չի հերիքել: Ամեն անգամ, նա շշնջում էր այնքան քաղցր, հանգստացնող տոնով, թե ինչքան է սպասում մեր հանդիպումներին, թե որքան շատ է կարոտում ինձ, որ ես եմ նրա ճակատագիրը, իսկ ընտանիքը նրա համար ընդհամենը ձևական բնույթ է կրում:

Այժմ նայելով այս լուսանկարներին,ես զգում եմ, որ այլևս չեմ ցանկանում խաբել: Այո, կան շատ տղամարդիկ, ովքեր բաժանվում են կնոջից հանուն սիրուհու, բայց իմ սիրեկանը կարծես իրեն հարմարավետ է զգում մեր <<Բերմուդյան եռանկյունու>> մեջ: Պատահական չէ, որ նա միշտ հրաժարվում էր խոսել մեր ապագայի մասին:

Լուսանկարները սկսեցին երկրորդ անգամ պտտվել, և ես զգացի, որ իմ սիրելին դառնում է ինձ չսիրելի, որը խաբել է և ինձ և իր կնոջը: Իսկ ես նման տղամարդու կարիք չունեմ. Նույնիսկ եթե նա հեռանա կնոջից, նույնիսկ եթե մենք սկսեցինք միասին ապրել, միևնույն է, այս նկարներից հետո ես այլևս չեմ կարող նրան վստահել: Որովհետև նա այնքան համոզիչ էր ինձ խաբում: Եվ նմանատիպ համոզիչ և քնքշորեն հայացքով էլ նայում է իր կնոջն այս լուսանկարներում։

Աչքերս լցվեցին արցունքներով:

— Դու  ինչ֊որ բան է՞իր ուզում,֊ մի պահ թղթերից կտրվելով հարցրեց սիրեկանս։

Ես գլուխս շարժելով հանգիստ դուրս եկա աշխատասենյակից:

Մի քանի օր անընդմեջ լացում էի: Մեկ ընկերուհուս մոտ, հետո միայնակ, սթափ և լուռ, ափսոսանքով և կատաղությամբ: Փորձում էի չկոտրվել, չզանգահարել նրան, անգամ հեռախոսս տվեցի ընկերուհուս: Սիրո հիշատակի չորրորդ օրը, զգացմունքների մի տեսակ ձանձրալի թմրություն զգացի: Արցունքներ չէին մնացել, ուրախություն նույնպես, բայց ես ինքս իմ մեջ գտա մի զրո կետ:

Մեկ շաբաթ անց ես այդ նույն զրո կետով մեկնեցի Փարիզ ցուցահանդեսի:  Օդանավակայանում ես սպասում էի իմ թռիչքի ժամին այնտեղ, որտեղ միշտ մարդկանց մեծ խմբեր էին հավաքված: Ես նայում էի հարյուրավոր տղամարդկանց, ովքեր շտապում էին, սուրճ էին խմում, հաղորդագրություններ էին ուղարկում, զրուցում էին և պարզապես լռում էին:

Եվ հանկարծ մտածեցի. «Աշխարհում միլիարդավոր տղամարդիկ կան, որոնց թվում ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր տղամարդիկ, որոնց հետ ես կարող եմ երջանիկ լինել, ուրեմն ինչու եմ ես կառչել մեկից և բաց չեմ թողնում: Ինչու եմ շարունակում համառորեն հավատալ, որ նա իմ ճակատագիրն է: Եվ ընդհանրապես, ի՞նչ է ճակատագիրը »:

Իմ մեջ հանկարծ հետաքրքրություն առաջացավ: Ես գնացի ցուցահանդես, որտեղ սովորաբար հավաքվում էին հազարավոր տղամարդիկ ամբողջ աշխարհից: Ես փակեցի աչքերս և զգուշորեն խնդրեցի, որ տիեզերքն ինձ ծանոթացնի մեկի հետ, ում պետք են սերտ փոխհարաբերություններ ընդամենը մեկ կնոջ հետ, ով կցանկանա ինձ հետ մեկնել ճանապարհորդությունների, ով աշխատանքից կգա ինձ մոտ, կկիսի ինձ հետ իր ընկերներին և անկողինը, աշխատանքը, վիշտն ու ուրախությունը և ընդհանրապես, այն ամենը, ինչ կտա մեզ կյանքը: Եվ խնդրում եմ ամենակարևորը, որ նա լինի կամ միայնակ  կամ էլ ամուսնալուծված:

Երկու օր անց, ես հանդիպեցի ապագա ամուսնուս: Նա կարմրավուն, ուրախ և ընդհանրապես չամուսնացած ավստրալիացի մի տղամարդ էր: Մենք միասին ենք արդեն 9 տարի:

Նյութը հրապարակման պատրաստեղ՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: