ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Ես ցնցվեցի: Ձեր որոշ նոտաներից հոսանքահարվեցի»․ Սերգեյ Լազարևը հայուհու ելույթի մասին

«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка все вместе!» երաժշտական մրցույթում մեծ ֆուրոր է առաջացրել երգչուհի Լուսինե Հարությունովան, ով կատարել է «Human» հիթը:

Լուսինեն քսանինը տարեկան է և մրցույթին մասնակցել է եկել Կրասնոդարից։ Ինչպես երգչուհին պատմելով իր մասին ասում է, որ պրոֆեսոնալ վոկալով չի զբաղվել ու մասնագիտությամբ էկոնոմիստ մենեջեր է։ նա երկար տարիներ աշխատել է խանութում, որպես վաճառող, այնուհետև մենեջեր և այլն։

Բայց Լուսինեն խոստովանում է, որ միշտ զգացել է, որ այս կյանքում դա չէ եղել իր կոչումը։ Նրան միշտ գրավել է երգեցողությունը և դա է եղել պատճառը, որ նա գործին զուգահեռ երեկոյան ելույթներ է ունեցել ակումբներում եւ ռեստորաններում։ Ի վերջո նրա սերը բեմի նկատմամբ, նրան բերեց դեպի այս մրցույթ, որտեղ լուսինեն իր ելույթով ուղղակի ցնցեց ժյուրիի անդամներին։

«Ես ցնցվեցի: Ձեր որոշ նոտաներից հոսանքահարվեցի»,- ասաց Սերգեյ Լազարևը:
«Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Նադեժդա Գրանովսկայան խոստովանել է, որ Լուսինեի վոկալից նա փշաքաղվել է։

Լուսինեն հարյուր միավորից հավաքեց իննսունինը և լավագույն եռյակում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

Տեսանյութը դիտեք ստորև՝

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: