Տեսախցիկների եւ արագաչափերի մասին մի քանի բան գրեմ՝ չնայած հա էլ գրել էի

Տեսախցիկների եւ արագաչափերի մասին մի քանի բան գրեմ՝ չնայած հա էլ գրել էի.

1. էս մի շաբաթը, երբ մարդիկ արխայնացել էին, ակընհայտ ինչ-որ մարդիկ սկսել են ախմախ ձեւ քշել, հետիոտներին չզիջել եւ այլն։ Նենց որ՝ եթե համակարգը անջատվի, մի ամիս հետո շատ վատ ա լինելու։ Քանի որ կա մարդկանց տոկոս՝ որոնց մենակ սենց ա կարելի նորմայի մեջ պահել։

2. խնդիրը տեսախցիկները չեն՝ այլ ընդհանուր համակարգն է՝ որը, կներեք, անոռուգլուխ ա։ Հաճախ չկան նշաններ՝ չգիտես սահմանված արագությունը ինչքան ա։ Ասֆալտի գծագրումը լրիվ ոչ-էվկլիդյան երկրաչափություն է։ Հատկապես երեկոներով ուզում ես կիսվես։ Ասֆալտի որակի մասին չեմ ասում՝ ինչը խախտումների պատճառ է դառնում։

3. Չկա զգուշացման համակարգ։ Գիլյոտինի պես ա՝ աջ, ձախ՝ գլուխդ թռավ։ Դեպքեր կան՝ որ վտանգավոր չեն, վարորդը չի նկատել, խամ ա եւ այլն։ Զգուշացրեք՝ մեծ մասը չի կրկնի խախտումը։

4. Պետք է դադարել տուգանել հիմար բաների համար՝ քցենք մի ծիպուկ գիծը հանկարծ անցար։ Ու հակառակը՝ պետք ա շատ ուժեղացնել պատիժները վտանգավոր մարդկանց համար՝ խմած, հանդիպակած հազարի վրա քշող եւ այլն

5. պետք է սկսել զրկել վաորդականից։ Թե չէ կան հարուստ լկտիներ՝ որոնք պարզապես մի քանի միլիոն մուծվում են ու ոնց ուզում քշում են։

6. ռուսական համարանիշներով մեքենաների անպատժելիության հարցը հարց է։ ՍԱ ԼՈՒԾՎԱԾ Է՝ ՊԱՐԶՎԵՑ

7. տեխզննումը պետք ա դառնա տեխզննում՝ ոչ թե փողի կլպում։ Մեքենաներ կան՝ որ չպետք է դուրս գան փողոց՝ քանի որ տեղով վտանգ են։

8. ու էլի լիքը բան։ Կարեւորը՝ պետք է ընդհանուր մեկ համակարգ լինի՝ ոչ թե կտորներից կազմած դոշակ

Սամվել Մարտիրոսյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: