Տարիներ Շարունակ Երազել Եմ Հարս Ունենալու Մասին, Բայց Ոչ Այսպիսի․Մի Խորհուրդ Տվեք Խնդրում Եմ

Տարիներ շարունակ երազել եմ հարս ունենալու մասին, բայց ոչ այսպիսի․Մի խորհուրդ տվեք խնդրում եմ: Իմ միակ երեխան՝ 20 ամյա որդիս, վեր ջերս սկսել է հան դիպել իրենից 7 տարի մեծ աղջկա հետ: Ես հենց իմա-ցա, սկսեցի համոզել Հայկիս, որ նա հրաժարվի այդ աղջկանից, սակայն ապարդյուն: Նա ասաց, որ արդեն մեծ է , և ինքն է որոշելու, թե ում հետ ամուսնանա: Ամուսինս չեզոք դիրք է ընդունել, չնայած նրան, որ ես տեսնում եմ, որ դա իր սրտով չէ: Երևի չի ուզում, որ որդին իրենից նեղանա:Որդիս սովորում է,գումար ամեն օր մենք ենք տալիս,իսկ հիմա սկսել է ավելի և ավելի շատ պա-հանջել: Դե ես վստահ եմ, որ այդ աղջկա վրա է ծախսում:

Ինձ համար նաև ցավալի է այն, որ այդ աղջիկն այնքան էլ լավ ընտանիքից չէ: Ծնողները վաղուց են բաժանվել, մայրը հաճախ խմում է: Այդ օրիորդն իմ որդուն համապատասխան զույգ չէ:2 օր առաջ էլ Հայկը բերեց մեր տուն ընկերուհուն, որ ծանոթանանք հետը: Դե ինչ ասեմ, ամաչկոտ, չխոսկան աղջիկ էր, վատ հագնված, խանութում որպես վաճառողուհի է աշխատում: Որդիս սովորում է, իսկ ես վախենում եմ, որ հանուն այդ խղճուկի կարող է թողնել ուսումը և գնալ աշխատելու:

Ես այդ աղջկան ասացի, որ հանգիստ թողնի որդուս և նոր ընկեր գտնի, իսկ հիմա վախենում եմ, որ նա կարող է պատմել դրա մասին Հայկին, իսկ տղաս ինձ չի ների, որ խառնվել եմ իրենց հարաբերություններին:Իսկ սարսա-փելին այն է, որ Հայկն ասաց, որ իրենք որոշել են միասին ապրել, բայց քանի որ տուն չունեն,չունեն նաև վարձե-լու հնարավորություն, իրենք կամ պիտի մեզ հետ ապրեն, կամ Կարինեի մոր հետ: Ոչ ուզում եմ, որ այդ աղջիկն այստեղ մնա, ոչ էլ թույլ կտամ որդուս, որ գնա այնտեղ: Չգիտեմ, ում դիմեմ խոր-հրդի համար, չեմ ուզում խոսել ընկերուհիներիս հետ, որպիսի բամբասանքի նոր թեմա չունենան: Շատ եմ ան-հանգստանում երեխայիս համար և նրան միայն երջանկություն եմ մաղթում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: