Քացախ
Քացախը փափկացնում է կոշտ ջուրը և գործում է որպես գործվածքների փափկեցնող միջոց: Բացի այդ, այն հեռացնում է տհաճ հոտը և ախտահանում լվացքը։ Դուք կարող եք պարզապես 100 մլ քացախ ավելացնել փոշու խցիկի մեջ և միացնել լվացքի մեքենան: Բայց եթե Ձեզ հարկավոր է վերակենդանացնել հին կոշտ սրբիչները, ապա ավելի լավ է քացախի լուծույթ պատրաստել: Տաք ջրի մեջ ավելացրեք 2 ճ.գ. ծովի աղ, 2 ճ.գ. սոդա, 200 մլ 9% քացախ և 2 ճ.գ. կոնդիցիոներ հագուստը լվանալու համար. Ստացված լուծույթի մեջ թրջեք սրբիչները և թողեք 4 ժամ։ Թրջելուց հետո դրանք լվացեք լվացքի մեքենայի մեջ հեղուկ փոշիով 60 աստիճան չգերազանցող ջերմաստիճանում։

Սառը ջուր և աղ
Եթե սրբիչները լվանալուց հետո կոշտանում են, ապա բավական է դրանք ամբողջ գիշեր թրջել սառը ջրի մեջ։ Այնուհետև քամեք և չորացրեք մաքուր օդում։ Աղը նույնպես լավ է փափկացնում ջուրը։ 1 լիտր ջրի մեջ խառնեք 2 ճ.գ. սննդի աղ. Սրբիչները թրջեք 40 րոպեով, ապա լվացեք մաքուր սառը ջրով և չորացրեք:

Շամպուն
Լավագույնն այն է, որ երբեք սրբիչները չոր փոշիով չլվանաք, որպեսզի դրանք չպնդանան: Փոշին լավ չի ողողվում, ուստի ավելի լավ է սրբիչները լվանալ հեղուկ լվացքի պարկուճներով կամ շամպունից պատրաստել տնական լվացքի կոնդիցիոներ: Խառնեք 10 մլ սեղանի քացախն ու 2 ճ.գ. շամպունը և լցրեք ողողման խցիկի մեջ:

Լվացքի գնդիկներ
Բրդյա իրերը լվանալու համար օգտագործվում են հատուկ գնդիկներ: Կարող եք նաև օգտագործել թենիսի գնդակներ, իսկ լվանալուց հետո մի քանի անգամ թափահարեք սրբիչները և դրանք շատ ավելի փափուկ կլինեն, քան լվացվելուց առաջ էր։

Սրբիչներ լվանալու կանոններ
Ասում են՝ անկողնային սպիտակեղենն ու սրբիչները պետք է լվանալ այլ իրերից առանձին և բարձր ջերմաստիճանով։ Բայց հենց բարձր ջերմաստիճանն է դառնում սրբիչների կոշտության պատճառներից մեկը։ Եթե պիտակի վրա նշված չէ լվացման ջերմաստիճանը, ապա այն կարելի է լվանալ ցանկացած ջերմաստիճանում՝ մինչև 60 աստիճան։ Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան սրբիչն ավելի կոշտ կլինի լվանալուց հետո։ Հիմնական լվացումից հետո խորհուրդ է տրվում լրացուցիչ ողողում դնել, իսկ փոշին ավելացնել չափավոր քանակությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն