Տատիկն ու նարինջը…առանց արտասվելու չի լինի կարդալ…

Ես երբեք ոչ ոքի չեմ պատմել այս պատմությունը: Բայց տարիքի հետ այն ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում իր մասին և ինձ հանգիստ չի տալիս: Որոշեցի անկեղծանալ, պատմել գաղտնիքս՝ արցունքներն աչքերիս…Գուցե ինձ ավելի թեթևացած զգամ:

Վերաշինության տարիներին մարդկանց համար շատ դժվար էր: Աշխատանք չկար, իսկ եթե նույնիսկ կար, աշխատավարձը մի քանի ամիս չէին վճարում, իսկ եթե վճարում էլ էին, խանութներից անհնար էր ինչ-որ բան գնել, քանի որ այնտեղ դատարկություն էր:

Ինձ այն ժամանակ Աստված օգնել էր: Փոքր, բայց սեփական գործս ունեի, հանապազօրյա հացի գումար կարողանում էի վաստակել:

Մեր կողքի շենքում մի տատիկ էր ապրում: Այնքան բարի էր, միշտ ժպտալով ողջունում էր բոլորին: Թվում էր, թե իր մոտ ամեն ինչ լավ է: Այդպես էի մտածում մինչ այն պահը, երբ նրան հանդիպեցի խանութում: Նա կանգնած էր դրամարկղի մոտ՝ հացի մեկ քառորդ բռնած, գրպաններն էր փորփրում, հավանաբար գումարը չէր հերիքում: Վերջապես աշխատողը խղճաց նրան և տոպրակի մեջ դրեց հացի այդ կտորը՝ իր գրպանից գումար ավելացնելով դրամարկղի մեջ: Տատիկը դուրս եկավ խանութից՝ աշխատողին անդադար շնորհակալություն հայտնելով: Ես դուրս եկա նրա ետևից…

Տատիկը կանգնել և կծում էր հացը, արտասվում և կծում…իմ ներաշխարհը տակնուվար եղավ…

Դուք գիտե՞ք, թե ինչպես է արտասվում հոգին: Իմ հոգին այդ պահին արտասվում էր: Արտասվում էր տատիկի հետ միասին: Ես այդ օրը հստակ որոշեցի, որ պիտի օգնեմ տատիկին: Կարիքավորներ շատ կան, բոլորին օգնել չեմ կարող, գոնե մեկին կօգնեմ:

Սկսեցի շաբաթական երկու անգամ նրան  սնունդ բերել, ամեն ինչից քիչ-քիչ՝ հաց, խնձոր, կաթ…Տոպրակը դնում էի նրա դռան առաջ, զանգը տալիս և հեռանում էի: Այդպես շարունակվեց մոտ կես տարի:

Սակայն ինձ համար նույնպես սկսեցին սև օրեր: Գործս փակվեց, և ես սկսեցի ապրել բոլորի նման՝ գրպանումս առանց մի կոպեկ ունենալու: Նույնիսկ ինքս չէի կարողանում ապրել, տատիկին օգնելու մասին էլ չեմ ասում:

Երկու ամիս անց, դեկտեմբերի 31-ին, նստած եմ գրեթե դատարկ սեղանի առաջ: Միայն ամենահասարակ տապակած ձուկ կար դրված, թթու վարունգ, և բազուկով աղցան…ահա իմ տոնական սեղանը:Հանկարծ տվեցին դռան զանգը: Երբ բացեցի, ոչ ոք չկար: Միայն մի տոպրակ կար դրված: Բացեցի, իսկ մեջ 15 հատ մեծ գեղեցիկ նարինջ: Դրանք դրեցի սեղանին, և կարծես Ամանորն իմ տուն եկավ վերջապես: Մտորում էի, թե ով կարող էր բերած լիներ, միայն տատիկի մասին մտածեցի, բայց նա էլ չգիտեր, որ այդքան ժամանակ ես էի նրա համար սնունդ տանում:

Այդ նարինջներն ինձ հանգիստ չէին տալիս: Երկու շաբաթ անց որոշեցի գնալ տատիկի տուն և հարցնել, գուցե ինքն էր դրանք բերել:

Բարձրացա նրա տուն: Դուռը զանգում և զանգում եմ…ոչ ոք չի բացում:

Դուրս է գալիս հարևանուհին և ասում.

-Իզուր ես զանգը տալիս, այնտեղ ոչ ոք չկա: Թաղել են նրան: Նա ոչ մի հարազատ չուներ…Ես նրան վերջին անգամ ամսի 31-ին տեսա, երբ դուրս էի եկել աղբը գցելու: Նա շենքից դուրս էր գալիս, ինչ-որ մեկին նարինջ էր տանում: Իսկ հունվարի 1-ին մահացավ…

texekatu.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: