
Ուսանողական տարիքում ես ապրում էի ծնողներիս հետ: Երբ տատիկս մահացավ, իր տունը կտակեց ինձ:
Մենք շատ մտերիմ էինք, սիրում էինք երեկոյան ընտանեկան հավաքույթներ կազմակերպել: Նա միշտ ինձ պաշտպանում էր, երբ ծնողներս բարկանում էին ինձ վրա:
Ես նրան ամեն ինչ վստահում էի, հենց այդ պատճառով էլ տատիկիս որոշումը ոչ ոքի չզարմացրեց:
Այս ամենից հետո ես տեղափոխվեցի տատիկիս տուն, որոշեցի միայնակ ապրել և աշխատել: Անկեղծ ասած այդ ամենն այդքան էլ հեշտ չէր: Շատ դժվար էր համատեղել աշխատանքն ու համալսարանը: Եկավ մի պահ, երբ ես կարողացա գնել իմ երազանքների մոտոցիկլետը: Երջանկությունս երկար չտևեց, քանի որ ես շուռ եկա և կոտրվածքներ ստացա:

Երբ ես արդեն լավացա, մեր ընտանիքում նոր դժբախտություն եղավ. մայրիկս հիվանդացավ: Նրան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ: Մենք որոշեցինք վաճառել տունը:
Մինչ մենք գնորդ էինք փնտում, ես այդ տանն էի ապրում: Մայրիկի դեպքերից հետո ես սկսել էի տատիկիս նկարի հետ շատ խոսել, նրա կարիքը շատ ունեի: Գիշերը երազում տատիկիս տեսա, նա մոտեցավ սենյակի անկյունում դրված ծաղիկին և նստեց դրա կողքին:Ես առավոտյան հիշեցի, որ այն վաղուց չեմ ջրել և կարծեցի, թե դա ուղղակի նշան էր:
Հաջորդ գիշեր տատիկս կրկին եկավ երազիս: Նա կրկին մոտեցավ ծաղիկին ու փորձեց այն տեղաշարժել, սակայն ապարդյուն: Երազս իսկապես շատ իրական էր թվում, առավոտյան ես մոտեցա ծաղիկին ու հասկացա, որ չեմ կարողանում այն տեղաշարժել:
Հենց այդ գիշեր ես կրկին նույն երազը տեսա, սակայն այս անգամ տատիկս գետնին գցեց ծաղիկը, և այն կոտրվեց: Առավոտյան ես որոշեցի ամեն գնով տեղաշարժել ծաղիկը:Դուք չեք էլ պատկերացնի իմ զարմանքը, երբ ես տեսա թաղարի մեջ տատիկիս պահած ոսկեղենն ու գումարը:
Ինձ շատ էր հուզել այն փաստը, որ տատիկն այնտեղ զգացել էր, որ մենք օգնության կարիք ունենք: Այս գտածոյի շնորհիվ մենք կարողացանք վիրահատել մայրիկին և պահպանել տունը: