Տան մաքրման համար պարզ միջոցներ, որոնք պետք է իմանա ցանկացած տնային տնտեսուհի

  • Ձեր զուգարանի լավ հոտը պահպանելու համար խոզանակի վրա լցրեք Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ:
  • Կիտրոնի հյութը իսկական օգնական է պատառաքաղների ժանգի և նստվածքի դեմ պայքարում: Հյութի մեջ լցրեք պատառաքաղները, գդալները կամ դանակները և լվանալ տաք ջրով:
  • Փոքր քանակությամբ աման լվացող միջոց խառնեք սեղանի քացախի հետ` բոլոր մակերեսների ունիվերսալ մաքրման համար:
  • Լվացեք պատուհանները ջրով, որի մեջ լուծեք 1ճ.գ. օսլա: Պատուհանները կփայլեն առանց գծերի:
  • Լաքապատ կահույքի բծերը հեշտությամբ կարելի է մաքրել ֆլանային չոր կտորով:
  • Գլիցերինի և ալկոհոլի խառնուրդը քսեք հայելիներին, և դրանք երբեք չեն գոլորշիանա:

  • Լվանալուց առաջ խոհանոցային սրբիչները տաք ջրի մեջ թաթախեք քացախով, որպեսզի դրանք ավելի լավ մաքրվեն, և տհաճ հոտը վերանա:
  • Դռան բռնակները փայլելու համար մի մոռացեք սրբել դրանք ալկոհոլային լուծույթով:
  • Փափուկ կահույքից տհաճ հոտերը հեռացնելու համար դրանք մաքրեք հեղուկացիրի մեջ լցված օղիով:
  • Գորգերը կարելի է հեշտությամբ կարգավորել` դրանց վրա խմորի սոդա ցողելով, թույլ տալով ժամանակ ներծծվել և մանրակրկիտ մաքրել փոշեկուլով:
  • Որպեսզի սանտեխնիկան նորի պես փայլի, սրբեք դրանք կիտրոնով:

  • Հայելիների մակերեսը կարելի է հեշտությամբ մաքրել կարտոֆիլի կտորով:
  • Աղը տաքացրեք տապակի մեջ, լցրեք բամբակյա տոպրակի կամ հին գուլպի մեջ և տեղադրեք Ձեր կոշիկների մեջ: Աղը կլանում է ամբողջ խոնավությունը:
  • Խոհանոցում տհաճ հոտերն արագ վերացնելու համար մեկ ճաշի գդալ քացախ լցրեք տապակի մեջ և տեղադրեք թույլ կրակի վրա` թողնելով այն ամբողջովին գոլորշիանա:

Նյութը հրապարակման պտրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: