Տան արևադարձային անկյունը. ինչպես կարելի է տնային պայմաններում անանաս աճեցնել

Անանասը աշխարհի ամենաարտասովոր և սիրված էկզոտիկ մրգերից է։ Այն կարելի է աճեցնել ոչ միայն հատուկ վերահսկվող պայմաններում, այլև բնակարանում։

EnterTrain-ը ձեզ ուղեցույց է ներկայացնում, թե ինչպես է կարելի տանը արևադարձային անկյուն ստեղծել։ Մի քիչ համբերություն և ձեր պատուհանագոգին այս հրաշք պտուղը կհայտնվի։

1. Ընտրեք թարմ անանաս՝ հյութեղ և կանաչ տերևներով։ Կեղևը պետք է պինդ լինի, ոսկեգույն–շագանակագույն և առանց վնասվածքների։

2. Վերևի մասը կտրեք և ներքևի տերևները հեռացրեք։ Փափուկ մասը հեռացրեք առանց կեղևը վնասելու։

3. Վերևի հատվածը շուռ տվեք և թողեք մի քիչ չորանա։ Կտրած մասը և տերևների կտրած հատվածը կչորանան մեկ շաբաթից

4. Այնուհետև վերևի հատվածը տեղավորեք ջրով բաժակի մեջ։ Այն պետք է արմատակալի։ ջուրը փոխեք ամեն երկու օրը մեկ, որպեսզի այն չպղտորվի։

5. Այնուհետև արմատակալած գլուխը տեղադրեք փափուկ հողով ծաղկամանի մեջ։ Ծաղկամանը պետք է մոտ 15 սմ բարձրություն ունենա։ Հետևեք, որ հողը չընկնի տերևների վրա և սածիլի կողքերով սեղմեք։

6. Սածիլը պետք է պահեք տաք և լուսավոր տեղում։ Հողը պետք է մի թեթև խոնավ լինի, բայց ոչ մի դեպքում չլինի թաց։

7. Ջրեք շաբաթը մեկ անգամ։

past.am

Понравилась статья? Поделиться с друзьями: