News415Media-ն գրում է․ Յակուտիայի Մայա գյուղում 35-ամյա մի տղամարդ մտավ անծանոթ համագյուղացու տուն: Նրան հաջողվեց գողանալ հեռախոսը` մինչ սեփականատիրոջ արթնանալը: Երբ նա արթնացավ՝ գողը անակնկալի եկած իրեն չկորցրեց և մի բաժակ գարեջուր տվեց տանտիրոջը՝ ասելով, որ ինքն էլ եկել էր մի բաժակ գարեջուր խմելու և զովանալու համար:

Քնկոտ մարդը նրան դուրս հանեց դռնից և միայն դրանից հետո նկատեց, որ իր հեռախոսը չկա: Ավելի ուշ գողին բերման են ենթարկել մսամթերքի փաթեթավորման գործարանի անվտանգության աշխատակիցները, երբ անհաջողակ հանցագործը փորձել է մուտք գործել ձեռնարկության տարածք:

Խուզարկության ընթացքում նրա կոշիկի միջից հայտնաբերվել է գողացված հեռախոսը: Ինչպես հայտնել են իրավապահները, կասկածյալն արդեն գտնվում էր երկրից չհեռանալու ստորագրության տակ՝ այլ գողության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց News415Media-ն