Վերջապես կարողացա ամուսնուս սովորեցնել իր հարազատներին ասել «ՈՉ»․․․

Ամուսինս չէր կարողանում իր հարազատներին մերժել ինչ-որ հարցում: Ուզու՞մ եք ապրել մեր տանը քանի դեռ սովորում եք կամ արձակուրդներին՝ Համեցեք: Ուզո՞ւմ եք որ նա օգնի Ձեզ տեղափոծել Ձեր իրերը ինչպես բանվոր՝ Խնդիր չկա: Թող ընատնիքիդ և արի, որպեսզի մայրիկիդ տանես իր գյուղի տուն՝ Հիմա կգամ․․․

Ամուսինս 30 տարեկան էր, նա սկսեց ինչ-որ բան հասկանալ: Վերջապես նա հասկացավ, որ բոլոր հարազատները ուղղակի օգտագործում են իրեն:Եվ, իհարկե, մի քանի նման գործողություններից հետո նրա հարազատները սկսեցին ամուսնուս արարքները ընդունել որպես պարտականություն, ինչ դուրս էր թույլատրելի սահմաններից։

Մենք հազվադեպ մեքենայով տեղ գնում: Մենք մեքենայով ճանապարհուդում էինք միայն ամռանը։ Տարվա մնացած մասը մեքենայով միայն երեխայի հետ խանութ էինք գնում, այն էլ հազվադեպ, հիմնականում դա անում էինք քայլելով։

Ամուսինս եղբայր ունի, ով նույնպես մեքենա է վարում: Ամուսնուս եղբայրը որոշեց իր համար ժամանակակից արտասահմանյան մեքենա գնել: Իր մեեքնայով ինչ-որ բան չէր տեղափոխում/ափսոսում էր/ և հաճախ վերցնում էր մեր մեքենան։

Մի անգամ ես մեր մեքենայով երեխայիս հետ գնացել էի հարազատներիս տեսակցության: Այդ ժամանակ ինձ զանգում է ամուսնուս եղբայրը և հարցնում․

-Դու որտե՞ղ ես:

Ես պատասխանեցի, որ մեկնել եմ գործերով և կլինեմ միայն երկուշաբթի։Եվ նա ինձ ասում է, որ ես պետք է շտապ թողնել ամեն ինչ և վերադառնալ, քանի որ նա պատրաստվում էր բազմոց գնել և տեղափոխման համար մեքենա է պետք:

Ես հասկացա, որ նա մտադրված է բազմոցը տեղաթոխել մեր մեքենայով։ Ես ի պատասխան ոչինչ չասացի և լուռ անջատեցի: Երբ ամուսինս էլ նրան մերժեց այդ հարցում, նա մեզանից նեղացավ և 6 ամիս խռով մնաց։

Ամուսինը հորաքույր ուներ, ում որդին ավարտում է ավագ դպրոցը գալու էր մեր քաղաք բարձրագույն կրթություն ստանալու: Եվ ահա, ես սկսեցի անհանգստանալ դրա համար:

Տղայի հարազատները եկել էին մեր տուն բարձրագույն կրթության փաստաթղթերը հանձնելու և մեկ շաբաթ մնացին մեր տանը: Քննությունները տղան հանձնեց, բարձր գնահատականներ ստացավ և ընդունվեց համալսարան:

Եվ ահա եկավտղայի համար բնակարան վարձելու հարցը: Հարազատները որոշեցին, որ վարձով բնակարանը գումար արժե, իսկ հանրակացարանում ապրել նա չի կարող, քանի որ տղայի համար շատ դժվար կլինի/լվանալ, եփել, թափել և այլն/:

Մեր տանը ապրելը ուղղակի իդելական տարբերակ է: Ավելին, մեր տունը գտնվում է ոչ շատ հեռու: Եթե մեկ տարի առաջ ամուսնուս ասեին, որ հորաքրոջ որդին պետք է ապրի մեր տանը, նա կպատասխաներ՝ «Այո, իհարկե, ոչ մի խնդիր», սակայն հիմա նա ասաց, որ մեր բանակարաը փոքր է և մենք չենք կարող հինգ տարի սովորելու ընթացքում նրան մեր տանը հյուրընկալել:

Ամուսինս հասկացրեց նաև իր մայրիկին, որ չի պատրաստվում թողնել ամեն ինչ և վազել նրա հետևից հենց զանգելուց անմիջապես հետո։ Իր հետ կապված ինչ-որ բան պլանավորելու դեպքում պետք է նախապես զգուշացնել․․․
ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: