
Շաբաթ.am-ը գրում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հյուրընկալվել 10-ամյա Անգելիկա Դերզյանը։ Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում և լուսանկար հրապարակել։
«Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին: Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:
Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք: Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»: