Վարդան Ամալյանը տարիներ առաջ Եռաբլուրում քայլելիս են եղել, երբ Վարդանը հորն ասել է… Անժելա Սեդրակյանի հпւզիչ գրառումը

Սիրված երգիչ Դավիթ Ամալյանը եւ որդին`Վարդան Ամալյանը տարիներ առաջ Եռաբլուրում քայլելիս են եղել, երբ Վարդանը հորն ասել է. «Հոպարները խոսում են, մենք չենք լսում»… Ու Վարդանն այժմ գտնվում է անմш հների տանը` Եռաբլուրում, բոլոր

Հերոսների հետ հավերժ լռելով, ուստի նրանց լռությունն ավելի խոսուն է, քան ապրողներինը, ով կրում էր իր անունն ի պատիվ Արցախյան առաջին պшտերшզմի Հերոս Դուշման Վարդանի, և որ այժմ ամփոփված է հենց իր կողքին…
Վարդան Դավիթի Ամալյան։Ծնվել է 2001 թվականի հունվարի 18-ին Երևանում։2007-2016 թթ-ին սովորել է Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան համար 199 հիմնական դպրոցում։2016-2019 թվականին սովորել է Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնում։2019 թվականին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։2019 թվականին մեկնել է ծառայության Արցախում։Պատերազմի առաջին օրվանից համառ պայքար մղելով,մինչև վերջին շունչը կռվել է հանուն Հայրենիքի ու հանուն հայի։Անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում,42 օր անտրտունջ կռվելուց հետո միացել է անմшհների ջոկшտին…