Այս միջոցի պատրաստումը պարզ է, բաղադրիչները՝ նույնպես։ Խոհանոցային սրբիչները և նմանատիպ իրերը, որտեղ գերակշռում են յուղոտ բծերը, կհեռացվեն մանանեխի միջոցով:
2 ճ.գ Մանանեխի փոշին լուծեք մեկ լիտր տաք ջրի մեջ և թողեք եփվի։

Քամեք, նոսրացրեք անհրաժեշտ քանակությամբ ջրի մեջ և ամբողջ գիշեր դրա մեջ թրջեք սրբիչները, ապա լվացեք սովորական եղանակով: Սրբիչները կդառնան սպիտակ և ախտահանված, իսկ գույնը միայն ավելի վառ կդառնա։
Սպիտակ իրերը ժամանակի ընթացքում դեղնում են։ Խնդրից ազատվելու համար խորհուրդ է տրվում ջրի մեջ փոշիի հետ միասին ավելացնել նաև ամոնիակ: Նույնիսկ հին իրերը մի քանի նմանատիպ պրոցեդուրաներից հետո ավելի գեղեցիկ տեսք կունենան:

Մետաքսե և բրդյա իրերը թրջեք այս լուծույթի մեջ․ 50 գ լվացքի փոշի10 լիտր ջրի դիմաց, 6 ճաշի գդալ աղ, մեկ ճաշի գդալ ամոնիակ և նույնքան 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդ։ Հագուստը պահեք լուծույթի մեջ մոտ հինգ ժամ, այնուհետև լվացեք նուրբ լվացքի ցիկլով:
Գուլպաները կարելի է թրջել տաք ջրի մեջ՝ ավելացնելով 2 ճաշի գդալ բորաթթու։ Այն հիանալի կանխարգելում է սնկային հիվանդությունները: Այս կերպ կարող եք նաև սպիտակեցնել շապիկները։ Այնուհետեւ լվանալ սովորականի պես:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն