Սուրենյանի պատասխանն` Արարատ Միրզոյանին

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում էր արել: «Հանձնարարական եմ տվել Սուրենյանին մի քիչ թուլացնել շոգերը։ Չկատարումը կհամարենք սաբոտաժ։ ))))»,- հանրությանը տեղյակ էր պահել նա:

Դրան, դարձյալ սոցիալական ցանցում արձագանքել էր ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հարգելի պարոն Միրզոյան, Ձեր հանձնարարականը հուլիսի 6-ից շուտ չենք կարող կատարել )))))))»,- համարձակվել էր գրել նա:

Ավելին, մինչ այդ նաեւ տեղեկացրել էր, որ օդի ջերմաստիճանը Երեւանում հունիսի 29-30-ին կհասնի +40, իսկ հուլիսի 1-ից +41 աստիճանի։
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: