Այժմ տասնյակ զույգերով եմ գնում բախիլներ, քանի որ իմացել եմ դրանց կիրառման մի քանի արտասովոր, բայց շատ պիտանի եղանակների մասին: Չեմ հոգնի պատմել, թե դրանք ինչպես եմ օգտագործում:

Հնարք 1
Ավելացած սնունդը լցնում եմ տարայի մեջ ու փակում նոր բախիլներով: Այն շատ ամուր է կցվում ափսեին, ինչի շնորհիվ մթերքը չի չորանում, և հետն էլ չի տարածվում սառնարանում:

Հնարք 2
Բախիլներով փոխարինում եմ լոգանքի գլխարկը: Դրանք շատ ավելի հարմար են, մատչելի, հարկ եղած պահին ձեռքի տակ են: Բախիլ օգտագործում եմ նաև մազերս ներկելիս կամ դիմակ դնելիս:

Հնարք 3
Եթե պիտի բազուկի կամ ուժեղ հոտ ունեցող մթերքի հետ աշխատեմ, ձեռքերիս հագնում եմ բախիլներ: Այն պաշտպանում է մաշկս, և եղունգներս:

Հնարք 4
Արևածաղկի կեղևը լցնելու համար անթերի տարբերակ է: Պարզապես կեղևը լցնում եմ մեջը, ամուր կապում ևգցում աղբը:

Հնարք 5
Փակում եմ աղբի դույլը: Եթե տանը կա ուժեղ հոտով աղբ, սակայն հարմար չէ դուրս հանել, դույլը փակում եմ բախիլով: Դա կանխարգելում է տհաճ հոտի տարածումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը