Սոխի կեղևից ծաղիկների համար պարարտանյութ եմ պատրաստում

Աշնան գալուն պես սենյակային բույսերը կարող են ունենալ լրացուցիչ խնամքի կարիք։ Չէ որ պակասում է արևի լույսն ու ջերմությունը, օդը դառնում է ավելի չոր, իսկ հողի մեջ կարող եք հայտնաբերել հանքանյութերի պակաս։ Որպեսզի տվյալ գործոնները բացասաբար չազդեն ծաղիկների զարգացման վրա, սոխի կեղևից պարարտանյութ պատրաստեք։

Ճիշտ պատրաստված պարարտանյութը կօգնի լրացնել բույսերին պակասող ուժը։ Ցանկալի է ամեն անգամ սոխն օգտագործելիս կեղևը լցնել մի փոքր պարկիկի մեջ և պահել չոր տեղում։ Այդպես հարկ եղած դեպքում կարող եք պատրաստել լուծույթը։

Անհրաժեշտ է․

  • 1 բաժակ սոխի կեղև
  • 2լ ջուր

Ինչպես պատրաստել․

Սոխի կեղևը լցնել կաթսայի մեջ, տաք ջուր լցնել։

Կաթսան դնել կրակին, հասցնել եռամն աստիճանի։ Նվազագույնի հասցնել կրակը և ծածկել կափարիչով։

Եթել 5 րոպե, անջատել կրակը և թողնել կափարիչով փակ վիճակում՝ 2 ժամ։

Ծաղիկներն առողջացնելու նպատակով ջրել լուծույթով շաբաթական երկու անգամ։ Այդպես կկարողանաք պաշտպանել բույսերը հիվանդություններից և վնասակար միջատներից։ Միայն թե հիշեք, որ տվյալ լուծույթով չի կարելի ջրել կակտուսը, ֆիկուսը և սուկուլենտը։

Պարարտանյութը հատկապես օգտակար է մանուշակի համար։ Միայն թե լուծույթով ջրելիս ուշադիր եղեք, որ այն չլցվի անմիջապես ծաղիկի վրա։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: