Սկեսուրս նախկին հարսի համար ոչինչ չի խնայում…հանգիստ կյանքի մասին միայն կարող եմ երազել

Ամուսնացել եմ 5 ամիս առաջ, բայց իմ ընտանիքում ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Ես ու ամուսինս ապրում ենք սկեսուրիս հետ, թվում է, թե նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք, բայց իրականում ամեն ինչ այլ է: Նա ինձ ջերմ չի վերաբերվում, չի ընդունում հարազատի պես, ես ինձ այդ տանը հյուր եմ զգում: Դա ինձ շատ է նյարդայնացնում:

Բայց ամենավատն այն է, որ սկեսուրս սիրում է իր նախկին հարսին՝ ամուսնուս առաջին կնոջը: Նրանք 2 տարի առաջ են ամուսնալուծվել, բայց սկեսուրիս համար դա նշանակություն չունի: Առավոտից երեկո նույն բանն եմ լսում. Անին այսպես էր անում, Անին այնպես էր անում, Անիի պատրաստած թխվածքներն անկրկնելի են, Անին աղցանի 1000 բաղադրատոմս գիտի…

Похожее изображение

Իսկ այսօր էլ եկավ ամուսինս և ասաց, որ Անին շաբաթ օրը գալու է մեր տուն, որ սկեսուրիս մազերը կտրի և ներկի: Ինձ համար շատ տհաճ էր դա, բայց իմ կարծիքը, բնականաբար, ոչ ոքի չի հուզում:

Այդ կինը նույնպես այս տանն է ապրել, սկեսուրս իր սենյակում հայելու վրա կախել է ամուսնուս և Անիի նկարները, ասում է, որ  դրանք իր համար շատ թանկ են…

Չգիտեմ, ինչպես վերաբերվեմ այս ամենին:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: