Սկեսուրս մտածված քանդում է իմ ընտանիքը. Ամեն օր արտասվում եմ, չգիտեմ ինչ անեմ…

2 տարի առաջ ամուսնացել եմ իմ սիրելի տղամարդու հետ: Արամի հետ ծանոթացել էինք համալսարանում և սիրահարվել առաջին հայացքից: Հանդիպեցինք 2 տարի և ավարտելուց հետո ամուսնացանք:Սկեսուրս ինձ երբեք չի սիրել, հիմա էլ չի սիրում:

Ինչ էլ անեմ, նրա սրտով չէ: Լավ չեմ արդուկում, տունը կեղտոտ է, փոշոտ է, ընթրիքը համեղ չէ: Իսկ կարևորն այն է, որ ես ԱՐԺԱՆԻ ՉԵՄ ՆՐԱ ՈՐԴՈՒՆ:Երբ հղիացա, կարծում էի, որ ամեն ինչ կփոխվի: Փոխվեց, բայց շատ կարճ ժամանակով:

Որդուս ծնելուց հետո ամեն ինչ դարձավ նույնը: Բայց եթե այն ժամանակ սկեսուրս դժգոհ էր միայն իմ արածներից, հիմա այդ ամենին ավելացան նաև արտաքինիս վերաբերյալ դժգոհությունները: Բնական է, որ քաշս ավելացել է հղիության ժամանակ, սակայն սկեսուրս ամեն հարմար առիթին ինձ հիշեցնում է դրա մասին:

-Այսպես գեղջուկի նման ես…ամոթ է, կարգի բեր քեզ…- սա եմ լսում ամեն օր:

Ամուսնուս բոլորովին չի հուզում իմ քաշը, նույնիսկ ասում է, որ իրեն այսպես ավելի շատ եմ դուրս գալիս: Իսկ երբ նրան ուզում եմ գանգատվել, պատմել, թե ինչպես է ինձ վիրավորում իր մայրը, չի ուզում հավաալ:

Այդ խորամանկ կինը ցույց է տալիս իրական դեմքը միայն այն ժամանակ, երբ տանը երկուսով ենք:Ցավալի է, շատ ցավալի…Հիմա պիտի ուրախանայի, վայելեի փոքրիկիս ներկայությունն իմ կյանքում, բայց դրա փոխարեն ամեն օր արտասվում եմ…հոգիս շատ է ցավում, չեմ կարողանում տեղս գտնել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: