Սկեսուրս արգելում է ծննդաբերել մասնավոր հիվանդանոցում, որպեսզի գումար չվճարենք բժշկին. Պատճառաբանելով, որ նախկինում ընդհանուր առմամբ  դաշտերում են ծննդաբերել

Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդպիսի բանը կտրուկ ձևով ասել: Կարելի է խորհուրդներ տալ, արտահայտել կարծիքը, պատմել, թե ինչու եք առաջարկում լավագույն տարբերակը և մտածում այլ կերպ: Բայց այդպես կտրուկ  իր որդու սիրելի հղի կնոջը, չափից  շատ է:

Մենք ապրում ենք գյուղի մեր ամառանոցում: Ձմռանը գյուղն ամայանում է (միայն մեկ տուն է բնակելի), իսկ ամռանը շատ բնակիչներ են գալիս: Հանգստացողների թվում են Շուշանը և նրա երեք երեխաները: Հիմա երեխաներն արդեն մեծահասակներ են և հաճախ չեն այցելում ամառանոց: Այս տարի նրա հետ էր բարեկամուհին` Կարինեն: Ինքնամեկուսացման պատճառով Կարինեն անցավ հեռավար աշխատանքի, այնուհետև՝ երեխայի խնամքի արձակուրդի: Օգոստոսի վերջին, ժամանակն է, որ նա ծննդաբերի: Ոչ աշխատանքային  օրերին քաղաքից նրան է այցելում ամուսինը՝ Անտոնը:

Ամուսինները բնակարան են գնել և նորոգում են կատարում, իսկ այժմ ժամանակավոր ապրում են Անտոնի մոր տանը: Չնայած բնակարանը փոքր է, բայց «զույգերի համար միշտ տեղ կճարվի»: Ամբողջ ժամանակ ընտանիքում հարաբերությունները ջերմ էին, իրար հետ չէին կռվում կամ վիճում: Տիկին Սիլվան և հարսը համերաշխ էին. խոհանոցում թեյում  էին, բամբասանքներով կիսվում: Ամեն ինչ ավարտվեց մի ակնթարթում, երբ Կարինեն վերադարձավ նախածննդյան խորհրդատվությունից և ասաց, որ ինքը որոշել է և ցանկանում է ծննդաբերել մասնավոր հիվանդանոցում և դրա համար գումար պետք է վճարի, որպեսզի առանձին հիվանդասենյակ և անհատական բժիշկ ունենա: Այդ  հաճույքը շատ թանկ արժե, բայց նա և Անտոնը արդեն տնտեսել են գումարը:

Սկեսուրը մթագնեց և վրդովվեց. «Նախկինում ծննդաբերել են դաշտերում, և անմիջապես անցել հացահատիկ հնձելու աշխատանքին: Եվ ընդհանրապես ոչ մի երեխայի խնամքի արձակուրդ չի եղել»:

Կարինեն առարկեց, թե ինչու հիշեց  նախահեղափոխական պատմությունը: Սկեսուրը պատասխանեց. «Կանայք ծննդաբերել են սովորական քաղաքային հիվանդանոցներում և 2 ամսից երեխաներին մսուր-մանկապարտեզ  են տվել: Եվ  ուրիշ ոչինչ»:

Երիտասարդները որոշեցին դեռ չբարձրացնել այդ թեման՝ զարմացած տիկին Սիլվայի արձագանքից: Բայց սկեսուրն ինքը բացեց այդ խոսակցությունը հաջորդ առավոտ: Կարինեն ևս մեկ անգամ բացատրեց, թե ինչու է ցանկանում ծննդաբերել ոչ թե քաղաքային հիվանդանոցում այլ  մասնավոր կլինիկայում առանձին հիվանդասենյակում՝  անհատական բժշկի հետ: Սկեսուրը վրդովված էր. դա ամենևին էլ իրեն պետք չէր. փողի անիմաստ վատնում: Ինչ տարբերություն՝  վճարովի՞, թե՞ անվճար, գործընթացը նույնն է: Իսկ առանձին հիվանդասենյակն ընդամենն ավելորդ վճար է:

«Եվ ընդհանրապես, իմ ավագ դուստրը` Լիզան, երկու երեխաներին էլ ծննդաբերել է «խղճուկ քաղաքային հիվանդանոցում», և բոլորը ողջ և առողջ են: Եվ եթե այդքան հարուստ եք, ինչո՞ւ եք ինձ հետ ապրում: Բնակարան վարձեք, մինչև ձեր բնակարանի վերանորոգումը կավարտվի»: Տիկին Սիլվան աներեր էր:

Դրա համար և Կարինեն եկավ մեր գյուղում ապրելու՝ այս պահի դրությամբ քաղաքում թողնելով ամուսնուն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Լիզան երկրորդ երեխան ծննդաբերել էր վճարովի հիմունքներով, և հենց նա էր, ով Կարինեին այդպես էր խորհուրդ տվել: Նա պարզապես չի պատմել իր մորը վճարովի ծննդաբերության մասին. տիկին Սիլվայի համար նա երեխա է ունեցել «ինչպես բոլորը»:

Կարինեն  այժմ ստիպված կլինի վերադառնալ քաղաք` իր հղիության վերջին ամիսներին պետք է հաճախ գնա պոլիկնինիկա և հետազոտություն անցնի: Եվ հիմա նա չգիտի, թե ինչ անի: Երիտասարդներն իսկապես փող չունեն բնակարան վարձելու համար, միայն գումար են խնայել բժշկին վճարելու համար։

«Միգուցե ցույց տա սկեսուրին, որ ամաձայն է ծննդաբերել քաղաքային հիվանդանոցում: Իսկ երբ ժամանակը գա կծննդաբերեի իր նախընտրելի կլինիկայում», — մտածում է Կարինեն: Նա միայն վախենում է, որ Անտոնը  չի համաձայնի խաբել մորը։

Եվ ինձ թվում է, որ ծննդաբերությունը յուրաքանչյուրի անձնական գործն է: Կրկնում եմ ՝ սկեսուրը չէ, որ պետք է որոշի, թե ինչպես և որտեղ է ծննդաբերելու  իր հարսը: Եվ շանտաժն այն բանի հետ, որ նա դուրս կանի բնակարանից, պարզապես նվաստացուցիչ  է: Չէ, որ նրանք ժամանակավոր էին ապրում այնտեղ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: