Սկեսուրս մեզ մոտ է տեղափոխվել մոտ վեց ամիս առաջ, ըստ նրա՝ բառացիորեն մի երկու շաբաթով։ Նա եկավ առանց նախազգուշացման, առանց որևէ մեկին տեղյակ պահելու և առանց հարցնելու, թե արդյոք հարմար կլինի մեզ բոլորիս, եթե նա որոշ ժամանակ ապրի մեզ հետ։ Նա պարզապես մի օր կանգնեց իմ աչքի առաջ՝ բնակարանի շեմին իր հսկայական պայուսակներով։ Նա լավ պատճառ ուներ՝ շտապ վերանորոգման կարիք ուներ: Ասաց, որ աշխատողներն առայժմ կապրեն իր տանը, որ ավելի արագ լինի, իսկ ինքը՝ մեզ հետ։

Դե, մտածեցի, երկու շաբաթ, մի կեպ կդիմանանք: Այնուամենայնիվ, այն ժամանակ ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասում։ Ես աշխատում եմ, և հանգստյան օրերին պատրաստում եմ միանգամից շատ, որ ամեն օր ստիպված չլինեմ երկար կանգնել գազօջախի մոտ աշխատանքից հետո: Բայց երկու օր անց պարզեցի, որ սառնարանը գրեթե դատարկ է: Մեր ընտանեկան բյուջեն մեզ թույլ չի տալիս շատ մթերք գնել, բայց սկեսուրիս դա չի հետաքրքրում:

Օրինակ, նա կարող է պանիրն ամբողջությամբ վերջացնել ու չմտածել, որ իրենից բացի էլի ուտողներ կան: Ես ճաշը եփում եմ նախորդ օրը, որպեսզի աշխատանքից վերադառնալուց հետո միանգամից տաքացնեմ և մատուցեմ: Բայց արդեն երրորդ օրն է մենք մնում է առանց ճաշի: Մինչ գալիս ենք տուն, նա ամբողջը կերած է լինում: Ես խոսեցի ամուսնուս հետ, բայց նա ինձ ասում է, որ ավելի շատ եփեմ: Փորձեցի հետևել ամուսնուս խորհրդին, բայց՝ ապարդյուն: Չգիտեմ ինչ անել: Օգնեք հասկանամ, միգուցե նա խնդիրներ ունի ոչ թե ախորժակի, այլ գլխի՞ հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց News415Media-ն