Սխալներ, որոնք խոչընդոտում են հարստանալ. Պետք է իմանա յուրաքանչյուրը…

Ահա 4 գլխավոր սխալները, որոնք թույլ չեն տալիս հարստանալ:

Դուք հստակ չգիտեք, թե ամսական որքան գումար եք ծախսում

Մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե իրենց որքան գումար է պետք ապրելու համար: Ընդ որում կարևոր չէ, այդ մարդն ամուսնացած է, միայնակ է թե ծնողների հետ է ապրում: Դեպի հարստություն տանող ճանապարհը սկսում է հստակ հաշվարկներից:

Գրանցեք բոլոր եկամուտները, մանր ծախսերը, չպլանավորված ծախսերը: Գրեք թղթի վրա, այլ ոչ թե հեռախոսային հավելվածներում: Դա կօգնի ճիշտ վարվել միջոցների հետ:

Դուք ավելի շատ եք ծախսում, քան վաստակում եք

Առաջին հերթին հաշվեք, թե որքան եք վաստակում և որքան ծախսում: Եթե ծախսում եք ավելի շատ, կա միայն մի լուծում. ինքներդ ձեզ համար ֆինանսական դիսցիպլինա մշակեք: Փոխեք ձեր ապրելակերպը, քանի որ հակառակ դեպքում անտեղի պարտք կկուտակեք և վարկեր կվերցնեք:

Գումար ծախսեք ոչ թե նրա համար, որ <<ինչ-որ բան ուզում եք>>, այլ այն դեպքում, երբ ինչ-որ բան պետք է:

Կանայք հագուստի խանութների գլխավոր <<զոհերն են>>: Ուշադիր նայեք ձեր պահարանին և կնկատեք, որ գնված իրերի մեծամասնությունը 1-2 անգամ եք կրել: Գնելիս ընտրեք որակյալ հագուստ և երկար մտածեք, արդյոք այն կրելու եք հետագայում:

Դուք վճարում եք էմոցիաների համար

Հարկավոր է վերահսկել էմոցիոնալ ծախսերը: Մի խառնեք էմոցիաներն ու գումարը, դրանց համադրումը վտանգավոր է:

Հավատացեք, եթե ինչ-որ բրենդային հագուստ գնելու պահին մտածեք և մտափոխվեք այն վերցնել, խնայած գումարն ավելի շատ հաճույք կպատճառի ձեզ, քան անպետք իրը: Իսկ գումարը հետո ավելի նպատակահարմար կարելի է օգտագործել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: