Որքա՜ն հաճելի է դիտել զույգերի, ովքեր տասնամյակներ շարունակ միասին են եղել: Նրանց զգացմունքները երևում են առանց ցուցադրության, նրանք այնքան հանգստություն ու երջանկություն են ճառագում։ Այսօր հավաքել ենք զույգերի լուսանկարներ, ովքեր ամուսնացել են տարիներ առաջ և ամբողջ կյանքում միասին են եղել։ Տեսնենք, թե ինչպիսին էին նրանք 50, 60, 70 և նույնիսկ 80 տարի առաջ:

Վիրջինիան և Ջորջ Բրաունն ամուսնացել են 1959 թվականին Հարավային Կարոլինայում։ Զույգը չորս երեխա ունի, իսկ ներկայումս 18 թոռների և 19 ծոռների տատիկ ու պապիկ են։ Թոռները որոշել են նրանց նվեր մատուցել և տարան նրանց պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի, որտեղ Վիրջինիային պրոֆեսիոնալ դիմահարդարել են և «նորապսակներին» հարսանյաց զգեստ հագցրել։ Լուսանկարում զույգը շատ երջանիկ ու կենսուրախ է երևում։

Ամերիկայից Ֆիշեր զույգը միասին է արդեն 86 տարի, պատկերացնու՞մ եք. Սա մեր այսօրվա ցանկի ամենատարեց զույգն է: Թոռներն իրենց տատիկին ու պապիկին առաջարկել են կրկնել իրենց հարսանեկան լուսանկարը, որն արդեն 60 տարեկան է, որում հարսնացուն տորթով կերակրում է փեսային։ Կարծում եմ՝ լավ է ստացվել և շատ զվարճալի է:

Եվ այս զույգը որոշել է վերստեղծել ամուսնության 70-ամյակի լուսանկարը։ Որքան զարմանալի է: Նրանք լուսանկարվել են նույն տեղում, ինչ հարսանիքի օրը։

Մեծ Բրիտանիայից Քերոլ-Էննը և Ջիմ Սթենֆիլդը նշել են իրենց «ոսկե հարսանիքը» 2016թ. Այս ամբողջ ընթացքում նրանք պահել են իրենց հարսանյաց զգեստները, իսկ տարիներ անց կրկին հագել են դրանք։ Իսկ հարսնացուն նույնիսկ կարողացավ կրկնել սանրվածքը։

Այս զույգի հյուրերի թվում էին նրանք, ովքեր իրենց հարսանիքին էին 50 տարի առաջ։

Ռոզն ու Յանը ծանոթացել են Շոտլանդիայում 1967 թվականին։ Իսկ մեկ տարի անց նրանք արդեն նշել են իրենց հարսանիքը։ Զույգը երեք երեխա ուներ, սակայն, ցավոք, զույգը բաժանվեց։ Նրանք մնացին լավ ընկերներ և ի վերջո յուրաքանչյուրը մտավ մեկ այլ ամուսնության մեջ: Իսկ 2013-ին նախկին ամուսինները մասնակցեցին իրենց որդու հարսանիքին, այդ ժամանակ Ռոզն այրի էր, իսկ Յանը նույնպես կորցրել էր կնոջը։ Զույգը սկսեց խոսել, և նրանց միջև նորից կայծ բռնկվեց…

Իսկ ամուսնալուծությունից 23 և առաջին ամուսնությունից 46 տարի անց Ռոուզն ու Յենն ամուսնացան երկրորդ անգամ։ Հարսնացուն արդեն 66 տարեկան էր, իսկ փեսան՝ 71։ Զարմանալիորեն նրանք պահել էին ամուսնական մատանիները և երկար տարիներ հետո նորից դրեցին միմյանց մատների վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն