Սիրած աղջկա նամակը Զինվորին

Ի՛մ Զինվոր,արդեն երեք ամիս է կարոտիս և սպասմանս օվկիանոսում`լողում է, քո անունը։Երեք ամիս է,դու գնացել և թողել ես, ինձ առանց քեզ…Երեք ամիս է, որ կամ ես,բայց կարծես կորցրած լինեմ՝ ինձ:Ես ինձ կորցրել եմ,սրտիդ՝զարկերի մեջ:Կորցրել եմ,աչքերիդ հեռու անկյուններում…

Երեք ամիս է,դու չկաս…

Բայց ես, խոստացա սպասել քեզ, առանց մեկ վայրկյան վարանելու։Խոստացա, որ կողքիդ եմ լինելու անգամ` հեռավորության մեջ։Խոստացա, որ ինչքան էլ կարոտը լցնի աչքերս,չհուսահատվեմ,այլ փորձեմ ընդունել,որ իսկական սիրուն, հարթ ճանապարհով հնարավոր չէ հասնել։Ի՛մ Զինվոր, դու դարձար մեկը, ում հետ խոսելն ու թթվածին կիսելը երանելիություն է…

Զինվորս, ես ամեն օր արթնանում, և ուզում եմ,որ օրս լցվի քեզանով։ Գիտե՞ս այնքան երջանիկ եմ,որ ունեմ քեզ պես Զինվո՛ր…

Զինվո՛ր, ով կյանքս փոխեց իր գոյությամբ…

Ով բռնեց ձեռքս, և փոխեց ողջ ներաշխարհս…

Զինվո՛ր, ով իր ժպիտով` ստիպեց հասկանալ,որ այս մեծ աշխարհում,որտեղ երբեմն քեզ մենակ ես զգում,ունես մեկին,ում դու միշտ պետք ես…

Ու այսօր, երբ կողքիս չես,զգում եմ՝ թե ինչպես է փշրվում սիրտս,սիրտս,որի մեջ այսքան սեր,դու ես սերմանել..

Հեղինակ՝ Նաիրա Շաղոյան

Понравилась статья? Поделиться с друзьями: