Սերը տարիք չի հարցնում…ինչպես են ապրում 73 ամյա ամուսինն ու նրա 28 ամյա կինը

Ասում են, թե սերը տարիք չի հարցնում…Սակայն շատերը համոզված են, որ մեծ տարիքային տարբերությամբ զույգերի հարաբերություններն այնքան էլ ազնիվ չեն և հիմնված են շահամոլության վրա, իբր հարստանալու մոլուցըք կուրացնում է նրանց: Իսկ ի՞նչ կասեք այն զույգերի մասին, ովքեր չունեն աստղաբաշխական գումարներ և ապրում են համեստ կյանքով:

Այս զույգը, որի մասին կպատմենք, այն բանի վառ օրինակն է, որ սիրո հարցում չեն ընտրում, սերը ընտրություն է կատարում ձեր փոխարեն:

Մի օր 28 ամյա Ռեյչելը որոշեց տուն հասցնել իր 73 ամյա հարևանին, ով ձեռնափայտով դանդաղ քայլում էր ճանապարհի եզրով: Նրանք չէին էլ կարող մտածել, որ այդ պատմությունը կարող է շարունակություն ունենալ: Զրույցի ընթացքում նրանք հասկացան, որ ընդհանուր շատ բան ունեն: Այդ շրջանում Ռեյչելը փորձում էր ուշքի գալ՝ հոր մահվանից հետո:

Երբ զույգը որոշեց ամուսնանալ, աղջկա մայրը դեմ չեղավ և գրկաբաց ընդունեց փեսային:


Ամուսինները երազանք են փայփայում, որ մի օր երեխա կունենան: Նրանք վայելում են կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, քանի որ գիտեն, որ քիչ ժամանակ ունեն:

Զույգը հաճախ է նկատում իրենց կողմ ուղղված քննադատական հայացքներ: Սակայն դա նրանց համար արդեն սովորական է դարձել և իրենք պարզապես ուշադրություն չեն դարձնում այդ ամենին և ուրախանում են այն սիրով, որն իրենց է ուղարկել Տիեզերքը:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Понравилась статья? Поделиться с друзьями: