
Բանաստեղծ Գոռ Հարությունյանն իր ՖԲ էջում գրել է․
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ N 14 Դարձյալ «խոսեց զրադաշտը» Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ձևավորված», ես կասեի` ձևախեղված, խումբը «դարեր» շարունակ լափլիզել է այն ամանից, որի պռունկը «բաց» է եղել կրնկի վրա հենց իրենց համար:
Սրանց բոլոր ժամանակներում ասել են` պալատական մտավորականներ, իսկ իրենց դեպքում մտավորական վերագրումը պղծել կնշանակի բառի էությունն ու բովանդակությունը (իհարկե, դարձյալ մեկ-երկու անվան բացառությամբ): Դե, քանի որ սրանք իրենց գիտակցական կարիեռան «կերտել» և միաժամանակ կրտել են հայոց մշակույթը իր թե՛ ձևից, թե՛ բովանդակությունից քոչարյանասերժական (և հատկապես` նրանց տիկնանց) բարձր հովանիների ներքո` եկել է քարերը հավաքելու կամ ճտերը հաշվելու «աշունը». էս մեր հանիրավի վաստակավորները հիմա հոգու պարտք ունեն էն հովանիների հանդեպ, որոնց տիրապետության օրոք առաջին պլանում տրճիկ ու տրտինգ էին տալիս` զուգահեռաբար հարելով այս կամ այն կրոնաուսմունքային աղանդին` մի քանի ֆրոնտով ապականելով հայոց ինքնության գիտակցութունը:
Թե՛ ստեղծագործական և թե կատարողական առումներով հիմնավորապես անտաղանդ, նույնիսկ` անշնորհք, այս «փաղանգը»` հանկարծ մի գիշերում հայտնվեց լուսանցքում, և, բնականաբար, նրանց մեջ պիտի՛ զարթներ «ատրուշանների» շուրջ խոնարհման և «բագինների» շուրջ զոհաբերման ծեսերի քաղցր հուշը, պե՛տք է զարթներ ձգտումը` «մեհյանների» վերականգնման ու հին «աստվածների» ազատման կամ հարության:
Սրանք էն «մտավորականներն» են, սակայն, որ Գառնու փառավոր տաճարում փակում ու փակվում և ցինիկ խրախճանքներ էին սարքում Վահագնի ու Աստղիկի հատու հայացքի ներքո, նույնը կրկնում էին Զվարթնոց տաճարի ավերակների վրա ու շուրջ, սրանք էն «վաստակավոր» գործիչներն էին, որոնք ժամանակին լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ են հարում X աղանդին, պատասխանում էին` էնտեղ մեզ բարձրախոս, տեսախցիկ ու այլ տեխնիկա են տալիս, եկեղեցին ի՞նչ է տալիս, սրանք այն փարիսեցիներն են, որոնք 20 և ավել տարի մի անգամ որևէ անարդարության դեմ իրենց ըմբոստ ձայնը չբարձրացրին, ավելին` մաս դարձան դրանց` իրենց դեմքերով լեգալացնելով բոլոր կեղծված ընտրությունները, ծեծուջարդերը, թալանը, կոռուպցիան, մշակույթի բռնաբարումը հնարավոր բոլոր դիրքերից, և այսպես երկար ու ձիգ տարիներ: Սրանք ամենաողորմելի կերպով պոռնկացրին բաբաջանյանական, օրբելյանական երբեմնի շքեղ էստրադան, որն իրոք արվեստ էր, սրանք դարձան պալատական սազանդարներ` պոետը, երգահանը, կոմպոզիտորը, հաղորդավարը, դերասանը, երգիչը և մշակութային պոռնիկը մի անձի մեջ ամփոփելով…
Այ էսպիսի ունիվերսալ «վաստկավորներ» էին սրանք, որոնց մի զգալի մասը ամերիկաների գլամուր կլուբներում ու փաբերում գցած էին և էն տարվա 2/3-ը: Այսինքն` սրանց մասին ամեն բան պարզ է, երբեք չեն ունեցել ու չեն ունենա խոսքի էն հարգն ու կշիռը, որին տուրք պիտի տրվի: Ուրեմն, իրենք էլ գիտեն, որ սույնով ուղղորդված շոու են անում, ինչպես միշտ: Գարշել կարելի է սրանց նախկին ու ներկա բոլոր շոուներց: Հիմա մի փոքր փիքր անենք հարցի բուն էության մասին:
Սենսացիոն հայտարարություն եմ անելու. այո՛, Քոչարյանը, մերժված Սերժը, Լևոնը, Մանվելը, Նեմեցը ու սրանց հարող անկլավը քաղաքական բանտարկյալներ են կամ պիտի լինեն, որովհետև նրանք, նախ և առաջ, քաղաքական հանցագործներ են. քաղաքական լծակներն են շահագործել ու չարաշահել, նրանց օրոք են 101 երեխա օտարվել ու վաճառվել օտարին, 101 պլույս ընտիր տղերք զոհվել քառօրյային, 800 հա հայրենիք կորուսվել, գույք պարքի դիմաց հանձնվել օտարին, հայրենիքի հողերը 99 տարով օտարվել արաբներին, պարսիկներին, լորդերին ու լորդուհիներին, շեյխերին ու շեյխուհիներին, սրանց թողտվությամբ ու ձեռամբ է անկշտում լափվել ընդերքը, հումքը չնչին արժեքով վաճառվել ու արտահանվել, և էլի հազարավոր այսպիսի ու վատթար դրվագներ:
Ուրեմն, այո՛, սրանք քաղաքական պատվերով բռնվածներ են ու պիտի դեռ շատերը բռնվեն, որովհետև ժողովուրդն է ձևակերպել քաղաքական այս պատվերը և պատվիրակել օրվա իշխանությանը` օր առաջ ի կատար ածելու այն:
Ուստի, իշխանությունը սուրբ պարտք ունի իրեն անվերապահ ձայնած ժողովրդի առաջ` իրավական ճամարտակություններից դուրս գալու և իրացնելու ժողովրդի կողմից ձևակերպված ՔԱՂԱՔԱԿԱՆ պատվերը: Շարունակելի…
Նյութի աղբյուրը` Yelaket.am